WorldSkills, NEWS

WorldSkills Armenia team establishment event

ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Աղվերանում կազմակերպվել էր WorldSkills-ի Հայաստանի ազգային թիմի կայացման միջոցառումը:

Միջոցառմանը մասնակցում էին WorldSkills-ի ազգային թիմի անդամները, միջազգային փորձագետ FESTO ընկերությունից Դեննի Գաուխը, GIZ ներկայացուցիչ Յուլյա Ստակյանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին համաշխարհային հմտություններ մրցույթի անցկացման կանոնների, գնահատման համակարգի և հանձնաժողովի ընտրության կարգի փոփոխությունները, ինչպես նաև մասնագիտությունների տեխնիկական նկարագրերի և բնութագրերի փոփոխությունները:

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել թիմային աշխատանքների, ինչը նպաստեց թիմի կայացման արդյունավետությանը: