«Սուրբ Ծնունդը Եվրոպայում 2018»
Ավարտվեց «Սուրբ Ծնունդը Եվրոպայում 2018» ամենամյա մշակութային-երիտասարդական ծրագիրը, որն այս տարի կայացավ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում՝ դեկտեմբերի 2-8-ը:
Հյուրընկալող ուսումնական հաստատությունն էր Ռիգայի տուրիզմի և գեղարվեստական արդյունաբերության պետական տեխնիկումը:
Ծրագրի կազմակերպիչներն էին «Եվրոպայի հյուրանոցային և տուրիզմի քոլեջների ասոցացիա»-ն (AEHT), որի հետ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը համագործակցում է 2011 թվականից ի վեր, և Erasmus+-ը:
Հայ-հունական քոլեջի պատվիրակությունը, որի կազմում էին 4 ուսանող՝ մեկ դասախոսի ուղեկցությամբ, ջանք ու եռանդ չխնայեցին քոլեջն ու Հայաստանն ըստ արժանվույն Եվրոպայում ներկայացնելու համար:
«Սուրբ Ծնունդը Եվրոպայում» ծրագիրը 2019 թվականին կկայանա Իսպանիայի Բարսելոնա քաղաքում: