ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2018» ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հայտարարում է «Հայաստանի Հմտություններ» մրցույթի մեկնարկը՝ հետևյալ մասնագիտությունների համար.

  1. Ոսկերչություն
  2. Խոհարարություն
  3. Նորաձևության տեխնոլոգիա
  4. Մեխատրոնիկա
  5. Վեբ դիզայն
  6. ՏՏ ցանցային համակարգերի կառավարում

Մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու համար կարող են դիմել վերը նշված կամ հարակից մասնագիտություններով ուսումնական հաստատություններում սովորող այն ուսանողները, որոնք`

  1. մասնագիտական մոդուլներից ունեն 80% գերազանց կամ լավ առաջադիմություն,
  2. ունեն անգլերեն լեզվի առնվազն լավ իմացություն:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.

  1. ինքնակենսագրություն (CV),
  2. տեղեկանք հաստատության տնօրենի ստորագրությամբ՝ ուսանողի ուսումնառության տարվա և ուսման առաջադիմության վերաբերյալ (տեղեկանքի ձևը կցվում է),
  3. երաշխավորական 3 նամակներ՝ ուսանողի արտադրական ուսուցման վարպետների ինչպես նաև մասնագիտական հանդիսացող առարկաների դասավանողների կողմից,
  4. 2 լուսանկար՝ 3X4 չափի:

Մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու ուսումնական հաստատության հայտերի փաթեթը պետք է ներկայացնել ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոն, 407 սենյակ՝ (Երևան, Տիգրան Մեծի 67, հեռ.57-21-11), մինչև ս.թ. օգոստոսի 20-ը (հուլիսի 20-ի փոխարեն):
Մրցույթի նախնական փուլը տեղի կունենա սեպտեմբերին (օրվա և տեղի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ):
Դիմորդները պետք է հաղթահարեն հետևյալ փուլերը`

  1. Գրավոր մասնագիտական թեսթ,
  2. Հարցազույց, որի ընթացքում կստուգվի ինչպես դիմորդի հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների հմտությունները, իր մասնագիտության հանդեպ վերջինիս ունեցած վերաբերմունքը և մոտիվացիան, այնպես էլ վերջինիս` անգլերեն լեզվի իմացության աստիճանը:

Նախնական փուլի արդյունքների հիման վրա՝ կընտրվեն մասնակիցներ, որոնք հետագայում կշարունակեն իրենց պայքարը ազգային մրցույթի փուլում:
Ազգային մրցույթի վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի կայքում՝ ազգային փուլից առաջ:
Տեղեկանքի ձև
Նախընտրական փուլին ներկայացվող պահանջները՝

«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՄՈԴՈՒԼԻ

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Գերմանական միջազգային համագործակցություն ընկերությունը (ԳՄՀԸ) 2017-2020 թթ.-ին իրականացնում է Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում” (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագիրը, որի նպատակներից մեկն է խթանել մասնագիտական որակավորման առաջխաղացումը և ՄԿՈՒ համակարգում դուալ (երկակի) ձևաչափի փորձարկումը ընտրված արժեշղթաներում՝ համագործակցելով պետական և մասնավոր հատվածների հետ:

Տնտեսական զարգացման հիմնական նախապայմաններից է որակյալ և հմուտ աշխատուժի առկայությունը: Ծրագիրն աջակցում է մասնագիտական կրթության և ուսուցման առաջարկների մշակմանը և արդիականացմանը, որոնք ունեն շուկայական ուղղվածություն և պահանջարկված են մասնավոր հատվածի կողմից՝ հզորացնելով մասնավոր հատվածի և կրթական հաստատությունների միջև համագործակցությունը:

Այսօր Հայաստանում գործարարության զարգացման կարևորագույն խնդիրներից մեկը գործարար գիտելիքների պակասն է։ Հաճախ բիզնեսի հիմքում ընկած են ոչ թե ձեռնարկատիրական գիտելիքները, այլ որոշ չափով մասնագիտական հմտություններ կամ տեխնոլոգիաներ, որոնք մեծամասամբ զգալիորեն հետ են մնում շուկայում առկա պահանջարկից:

 Հայաստանի համար արդի կարևորագույն խնդիրներից է երիտասարդների համար այնպիսի կրթության ապահովումը, որի արդյունքում նրանք հետագայում կունենան իրենց կայուն տեղն ու դերը աշխատաշուկայում՝ այդպիսով ամրապնդելով սերտ կապը ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի միջև:

 Արդիական է դարձել ձեռնարկատիրական ուսուցման ներդրումը ՄԿՈՒ հաստատություններում՝ հաշվի առնելով երիտասարդների մոտ ձեռնարկատիրական մտածողության բացահայտման և զարգացման կարևորությունը:

Ձեռնարկատիրական կրթությունը պետք է ուղղված լինի երիտասարդների մոտ նախաձեռնության և ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ստեղծագործական ու նորարարական հմտությունների խթանմանն ու որոշումներ կայացնելու, պլանավորելու և իրենց սեփական նախագծերը ղեկավարելու հնարավորությունների ընձեռնմանը:

2015թ. նոյեմբեր ամսից մինչև 2016թ-ի հունիս ամիսը «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ ՓՄՁ ԶԱԿ), ՄԿՈՒ ԶԱԿ-ի և ԳՄՀԸ ներկայացուցիչների կողմից իրականացվել է «Ձեռնարկատիրական հմտություննների զարգացում» ուսումնական մոդուլի մշակման և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում փորձնական գործողությունների ծրագիրը:

Այդ ծրագրի շրջանակում ընտրվել են ՄԿՈՒ 4 ուսումնական հաստատություններ, որտեղ փորձնական ծրագրով կիրառվել է «Ձեռնարկատիրական հմտություննների զարգացում» ուսումնական մոդուլը՝ հիմնված ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից մշակված մեթոդաբանության վրա:

Փորձնական ծրագրի իրականացման և մոնիթորինգի արդյունքում ներկայացված առաջարկությունների շարքում կարևորվել էր նաև ուսանողի, դասավանդողի և ՄԿՈՒ քաղաքականություն մշակողների համար ձեռնարկների ստեղծումը:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության ծրագրի միջոցառումներով նախատեսված է ձեռնարկատիրական ուսուցման ներդրում ՄԿՈՒ հաստատություններում՝ հաշվի առնելով երիտասարդների մոտ ձեռնարկատիրական մտածողության բացահայտման և զարգացման կարևորությունը:

Ելնելով վերոհիշյալից՝ 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացվելու է «Ձեռնարկատիրական հմտություննների զարգացում» մոդուլի դասընթացավարների վերապատրաստում (ToT):

Հիմնական նպատակն է ուսումնական 3 ձեռնարկների կիրառմամբ և համապատասխան մեթոդաբանությամբ դասընթացներ վարելու կարողությունների, գործարար մտածողության և վարքագծի հիմնարար սկզբունքների զարգացումը։

Դասընթացի բովանդակությունը մշակվել է այնպես, որպեսզի հեշտացվի գործարար գաղափարից գործող բիզնես ճանապարհը, ինչպես դասընթացավարի, գործարարի, այնպես էլ գործարար ծրագրերի հիման վրա որոշումներ կայացնողների համար:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Հայտը (ձևանմուշը կցվում է) և ներկայացնել այն Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն (Տիգրան Մեծ 67, 4-րդ հարկ, 407 սենյակ, հեռախոս՝ 57-21-11, համակարգող՝ Լիաննա Աշուղյան) կամ ուղարկել էլեկտրոնային տարբերակով`[email protected] էլեկտրոնային հասցեով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ ս/թ նոյեմբերի 8-ը:

Այնուհետև նոյեմբերի 9-10-ը, սահմանված ժամանակացույցով (լրացուցիչ կտեղեկացվի), Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնում ընտրված հայտատուների հետ կանցկացվեն հարցազրույցներ և կընտրվեն վերապատրաստման մասնակիցները:

Վերապատրաստման դասընթացները կկայանան նոյեմբերի 13-17-ը և նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը՝ շարունակական փուլերով:

Հայտի ձևանմուշ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄ

«Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» Եվրոպական միության բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում 2017 թվականից ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնը սկսում է գյուղատնտեսական մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների մշակման և վերանայման գործընթացը:

Այդ նպատակով ստեղծվելու է գյուղատնտեսության ոլորտի մասնագետների տվյալների տեղեկատվական բազա:

Դիմողները պետք է ունենան առնվազն երեք տարվա մասնագիտական դասավանդման, ինչպես նաև ուսումնական ծրագրերի և պլաների մշակման և այլ իրավական փաստաթղթեր մշակելու աշխատանքային փորձ:

Հետաքրքրվողնեը կարող են ուղարկել ինքակենսագրություն (CV) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

Հարցերի համար զանգահարել 010 57 21 11

2017Թ. ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼԻՔ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈւՆՈՒՄ

2017թ. ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից նախատեսվում է կազմակերպել ՄԿՈՒ ոլորտի համար նախատեսվող ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի մշակման և հրատարակման աշխատանքներ:

Ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի ստեղծման հայտերը (թղթային և էլեկտրոնային տարբերակով) ներկայացվում են ՄԿՈՒԶԱԿ.

  • հայտում նշվում են ուսումնական նյութի անվանումը, հեղինակը (հեղինակային կազմ), բովանդակության համառոտ նկարագրությունը և առաջարկի հիմնավորումը:
  • դիմում-առաջարկները մինչև սույն թվականի փետրվարի 1-ը կարող են ներկայացվել ՄԿՈՒԶԱԿ՝ գրության բնօրինակով կամ  էլեկտրոնային հասցեով՝ [email protected], գրության PDF տարբերակով: (ք.Երևան, Տիգրան Մեծի 67, 4-րդ հարկ, 405 սենյակ, հեռ. 57-21-11, համակարգող` Լուսինե Պետրոսյան):
  • սահմանված ընթացակարգի համաձայն` ձեռնարկների և ուսումնական նյութերի հայտերը ՄԿՈՒԶԱԿ-ը ներկայացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, այնուհետև ՄԿՈՒ զարգացման ազգային խորհրդի կողմից հավանության արժանացած ձեռնարկների և ուսումնական նյութերի ցանկը ներկայացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատմանը:
  • ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվելուց հետո ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից կիրականացվեն ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի ստեղծման և հրատարակման աշխատանքները
  • ուսումնական ձեռնարկներին և ուսումնամեթոդական նյութերին ներկայացվող պահանջները կներկայացվեն ընտրված հեղինակներին` համապատասխան պայմանագրի կնքման ժամանակ:

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2016» ՄՐՑՈՒՅԹԸ
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հայտարարում է «Հայաստանի Հմտություններ» մրցույթի մեկնարկը՝ հետևյալ մասնագիտությունների համար.

  1. Ոսկերչություն
  2. Խոհարարություն
  3. Նորաձևության տեխնոլոգիա

Մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու համար կարող են դիմել վերը նշված կամ հարակից մասնագիտություններով ուսումնական հաստատություններում սովորող այն ուսանողները, որոնք`

  1. մասնագիտական մոդուլներից ունեն 80% գերազանց կամ լավ առաջադիմություն,
  2. ունեն անգլերեն լեզվի առնվազն լավ իմացություն:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.

  1. ինքնակենսագրություն (CV),
  2. տեղեկանք հաստատության տնօրենի ստորագրությամբ՝ ուսանողի ուսումնառության տարվա և ուսման առաջադիմության վերաբերյալ (տեղեկանքի ձևը կցվում է),
  3. երաշխավորական 3 նամակներ՝ ուսանողի արտադրական ուսուցման վարպետների ինչպես նաև մասնագիտական հանդիսացող առարկաների դասավանողների կողմից,
  4. 2 լուսանկար՝ 3X4 չափի:

Մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու ուսումնական հաստատության հայտերի փաթեթը պետք է ներկայացնել ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոն, 407 սենյակ՝ (Երևան, Տիգրան Մեծի 67, հեռ.57-21-11), մինչև ս.թ. մայիսի 6-ը:
Մրցույթի նախնական փուլը տեղի կունենա ս.թ. մայիս ամսվա առաջին տասնօրյակում (օրվա և տեղի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ):
Դիմորդները պետք է հաղթահարեն հետևյալ փուլերը`

  1. Գրավոր մասնագիտական թեսթ,
  2. Հարցազույց, որի ընթացքում կստուգվի ինչպես դիմորդի հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների հմտությունները, իր մասնագիտության հանդեպ վերջինիս ունեցած վերաբերմունքը և մոտիվացիան, այնպես էլ վերջինիս` անգլերեն լեզվի իմացության աստիճանը:

Տվյալ մասնագիտության Աշխարհի հմտություններ կազմակերպության ազգային փորձագետի կողմից` մրցույթի նախնական փուլը հաղթահարելու վերաբերյալ երաշխավորություն ստանալու դեպքում ուսանողը կմասնակցի ազգային մրցույթի հիմնական փուլին (նախընտրական փուլին ներկայացվող պահանջները կցվում են):
Ազգային մրցույթը կկայանա մայիս ամսվա ընթացքում (մանրամասները կտեղադրվեն կայքում՝ ազգային փուլից առաջ):
Տեղեկանքի ձև
Նախընտրական փուլին ներկայացվող պահանջները՝
Ոսկերչություն
Խոհարարություն
Նորաձևության տեխնոլոգիա
2016Թ. ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼԻՔ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
2016թ. ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից կազմակերպվում են ոլորտի համար նախատեսվող ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի մշակման և հրատարակման աշխատանքներ:
2016թ. ուսումնական ձեռնարկների տպագրման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ՄԿՈՒ զարգացման կենտրոնի տնօրենին ներկայացնել գրություն՝ անհատ քաղաքացու կամ ուսումնական հաստատության տնօրենի անունից:
Գրության մեջ պետք է նշվի առաջարկվող ձեռնարկի անվանումը և հիմնական բովանդակությունը՝ համապատասխան հիմնավորումներով:
Ձեռնարկը պետք է համապատասխանի կից ներկայացվող տեխնիկական բնութագրի պահանջներին:
Դիմում-առաջարկները մինչև սույն թվականի փետրվարի 1-ը  կարող են ներկայացվել ՄԿՈՒԶԱԿ՝ գրության բնօրինակով կամ  էլեկտրոնային հասցեով՝ [email protected], գրության PDF տարբերակով: (ք.Երևան, Տիգրան Մեծի 67, 4-րդ հարկ, 405 սենյակ, հեռ. 57-21-11):
Ձեռնարկի-տեխնիՀրատարակված.ձեռնարկ.ցանկկական-առաջադրանք
ՀԻՇԵՑՈՒՄ՝ 2016Թ. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 29-ի N 1058-Ն հրամանով հաստատվել է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների  դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման կարգը», որի 13-րդ կետի համաձայն՝ տնօրենը, տվյալ տարվա մինչև հունվարի 30-ը ներառյալ, մանկավարժական աշխատողների 20%-ի անվանացանկ /զբաղեցրած պաշտոնը, կոնտակտային տվյալները/ ներկայացնում է վերապատրաստող կազմակերպություն՝ ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոն:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների  դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման կարգը.
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՄՐՑՈՒՅԹԸ
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հայտարարում է «Հայաստանի Հմտություններ» մրցույթի մեկնարկը՝ հետևյալ մասնագիտությունների համար.

  1. Մեխատրոնիկա
  2. Վեբ դիզայն
  3. ՏՏ ցանցային համակարգերի կառավարում

Մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու համար կարող են դիմել վերը նշված կամ հարակից մասնագիտություններով ուսումնական հաստատություններում սովորող այն ուսանողները, որոնք`

  1. սովորում են երկրորդ կամ երրորդ կուրսում,
  1. մասնագիտական մոդուլներից ունեն 80% գերազանց կամ լավ առաջադիմություն,
  1. ունեն անգլերեն և ռուսերեն լեզուների առնվազն լավ իմացություն:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.

  1. ինքնակենսագրություն (CV),
  2. տեղեկանք հաստատության տնօրենի ստորագրությամբ՝ ուսանողի ուսումնառության տարվա և ուսման առաջադիմության վերաբերյալ (տեղեկանքի ձևը կցվում է),
  3. երաշխավորական 3 նամակներ՝ ուսանողի արտադրական ուսուցման վարպետների ինչպես նաև մասնագիտական հանդիսացող առարկաների դասավանողների կողմից,
  4. 2 լուսանկար՝ 3X4 չափի:

Մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու ուսումնական հաստատության հայտերի փաթեթը պետք է ներկայացնել ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոն, 407 սենյակ՝ (Երևան, Տիգրան Մեծի 67, հեռ.57-21-11), մինչև ս.թ. նոյեմբերի 18-ը:
Մրցույթի նախնական փուլը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 20-ին, ժամը՝ 15.00-ին Ինֆորմատիկայի պետական քոլեջում (ք. Երևան, Մամիկոնյանց 52):
Դիմորդները պետք է հաղթահարեն հետևյալ փուլերը`

  1. Գրավոր մասնագիտական թեսթ,
  2. Գործնական առաջադրանք, որը կպահանջի կատարել մասնագիտությանն առնչվող որևէ գործողություն:
  3. Հարցազույց, որի ընթացքում կստուգվի ինչպես դիմորդի հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների հմտությունները, իր մասնագիտության հանդեպ վերջինիս ունեցած վերաբերմունքը և մոտիվացիան, այնպես էլ վերջինիս` անգլերեն ու ռուսերեն լեզուների իմացության աստիճանը:

Մասնագիտական հանձնաժողովի կողմից` մրցույթի նախնական փուլը հաղթահարելու վերաբերյալ երաշխավորություն ստանալու դեպքում ուսանողը կմասնակցի ազգային մրցույթի հիմնական փուլին (նախընտրական փուլին ներկայացվող պահանջները կցվում են):
Յուրաքանչյուր մասնագիտության գծով հաղթող կճանաչվի մեկական ուսանող:
Ազգային մրցույթը կկայանա Երևանում՝ 2015թ. նոյեմբերի 27-28-ին (մանրամասները կտեղադրվեն կայքում՝ ազգային փուլից առաջ):
Հայտերն ընդունվում են ս.թ. նոյեմբերի 9-ից:
Տեղեկանքի ձև
Նախընտրական փուլին ներկայացվող պահանջներ

2015թ հրատարակվելիք ձեռնարկների հայտերի ընդունում
2015թ. ուսումնական ձեռնարկների տպագրման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ՄԿՈՒ զարգացման կենտրոնի տնօրենին ներկայացնել գրություն՝ անհատ քաղաքացու կամ ուսումնական հաստատության տնօրենի անունից:
Գրության մեջ պետք է նշվի առաջարկվող ձեռնարկի անվանումը և հիմնական բովանդակությունը՝ համապատասխան հիմնավորումներով:
Ձեռնարկը պետք է համապատասխանի կից ներկայացվող տեխնիկական բնութագրի պահանջներին:
Դիմում-առաջարկները կարող են ներկայացվել ՄԿՈՒԶԱԿ՝ գրության բնօրինակով կամ  էլեկտրոնային հասցեով՝ [email protected], գրության PDF տարբերակով: (ք.Երևան, Տիգրան Մեծի 67, 4-րդ հարկ, 405 սենյակ, հեռ. 57-21-11):
Ձեռնարկի տեխնիկական առաջադրանք
Հայտարարություն
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի հիմնական նպատակներն են աջակցել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացմանը, բարեփոխումներին և արդյունավետության բարձրացմանը:
Կենտրոնն իր գործունեության ընթացքում, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է ՄԿՈՒ ոլորտի հետազոտության, օրենսդրական ակտերի, պետական կրթական չափորոշիչների մշակման և վերանայման, մոդուլային ծրագրերի և ուսումնական պլանների մշակման, մոնիթորինգի իրականացման  աշխատանքներ:
Կենտրոնը առաջիկայում նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը և աշխատանքային խմբերում ընդգրկվող հետևյալ ոլորտների մասնագետների շրջանակը.

  • կրթություն
  • հումանիտար գիտություններ և մշակույթ
  • բիզնես, իրավունք և սոցիալական գիտություններ
  • բնական գիտություններ
  • տեխնիկական միջոցներ, մշակող արդյունաբերություն և շինարարություն
  • գյուղատնտեսություն
  • առողջապահություն և սոցիալական պաշտպանություն
  • ծառայությունների մատուցում և այլ ոլորտներ

Դիմողները պետք է ունենան առնվազն երեք տարվա մասնագիտական դասավանդման, ինչպես նաև ուսումնական ծրագրերի և պլաների մշակման և այլ իրավական փաստաթղթեր մշակելու աշխատանքային փորձ:
Հետաքրքրվածնեը կարող են ուղարկել ինքակենսագրություն (CV) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
Հարցերի համար զանգահարել 010 57 21 11 ՄԿՈՒ զարգացման ծրագրերի բաժին:[:en]The main objectives of NCVETD are to promote the development, improvements and efficiency of preliminary and vocational education in Armenia.
The functions of the Center include research in VET system, carries out development and continuous update of legislative acts, educational standards, modular and educational programs, monitoring.
The future goal of the Center is expanding its activities and the frame of professionals within the groups in the following fields:

  • Education
  • Human Sciences and Culture
  • Business, Law and Social Science
  • Natural Sciences
  • Technical Recourses, Manufacturing  and Construction
  • Agriculture
  • Health and Social Protection
  • Provision of Services and other fields

Applicants should have minimum three years of experience in vocational teaching, as well as experience in development of educational programs, plans and other legal documents.
All interested candidates are asked to send their Curriculum Vitae to [email protected].
For further details please call 010 57 21 11, VET Development Programs Division.