Հարց 1. Հայաստանում շարունակական կրթության համակարգում ո՞ր օղակն է պատրաստում արհեստագործական կադրեր, որտե՞ղ կարող է կազմակերպվել նախնական մասնագիտական կրթություն:
Պատասխան. Հայաստանում արհեստագործական կադրեր կարող են պատրաստել հիմնական և լրացուցիչ արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունները և համապատասխան այլ կազմակերպություններ:
Հարց 2. Ովքե՞ր կարող են ընդունվել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:
Պատասխան. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել հիմնական ընդհանուր, միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող անձինք, ինչպես նաև օտարերկրյա պետությունների քաղաքացիներ համապատասխան կարգերին համաձայն կարգերին համաձայն :
Հարց 3. Ինչպե՞ս է իրականացվում ընդունելությունը նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
Պատասխան. Հաստատությունում առկա (ստացիոնար) ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ ընդունելությունը` առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձանց դիմումներով:Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով, բացառությամբ` արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների:Ընդունելության մրցույթն անց է կացվում ըստ մասնագիտությունների՝ տվյալ Հաստատությունում:Ընդունելության մրցույթն անցկացվում է Լիազորված մարմնի կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում` հետևյալ սկզբունքով.
1) Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար սույն կարգի ցանկով ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը.
2) Ոլորտային մասնագիտություններով անվճար տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և սույն կարգի ցանկերով տվյալ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ու տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը.
Հարց 4. Ի՞նչպես են կազմակերպվում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները:
Պատասխան. Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են քննական հանձնաժողովները` Հաստատության տնօրենի (ռեկտորի) հաստատած ժամանակացույցի համաձայն: Ժամանակացույցը քննությունների սկզբից առնվազն մեկ շաբաթ առաջ փակցվում է Հաստատությունում` ի տես բոլորի, իսկ ժամանակացույցի պատճենը՝ հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քննությունները սկսելուց մեկ շաբաթ առաջ, ներկայացվում է Լիազորված մարմնին:
Քննական տոմսերը կազմվում են Հաստատության քննական հանձնաժողովների կողմից՝ ընդունելության քննություններից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:
Հարց 5. Ինչպիսի՞ մասնագիտություններ են ուսուցանվում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և արհեստագործական ուսումնարաններում:
Պատասխան. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսուցանվում են հումանիտար, կրթական ոլորտի, առողջապահության, մշակույթի և արվեստի, տնտեսագիտության և կառավարման, երկրաբանության, էներգետիկայի, տեխնոլոգիական, սարքաշինության, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի, սպասարկման, տրանսպորտի շահագործման, քիմիական, պարենամթերքի, սպառողական ապրանքների տեխնոլոգիաների, շինարարության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանման, չափագիտության, ստանդարտացման և որակի հսկման ուղղվածություն ունեցող շուրջ 110 մասնագիտության գծով:
Հարց 6. Ովքե՞ր կարող են աշխատել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որպես դասախոս:
Պատասխան. Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասախոս կարող է աշխատել այն անձը ով համապատասխանում է`
1) հանրակրթական առարկաների դասավանդման դեպքում` «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին,
2) մասնագիտական առարկաների դեպքում` տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներին:
Հարց 7. Կրթության իրականացման ի՞նչ ձևեր են կիրառվում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և արհեստագործական ուսումնարաններում:
Պատասխան. Ներկայումս միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացվում են առկա (ստացիոնար) և հեռակա կրթության ձևերը: Նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում կիրառվում է միայն առկա (ստացիոնար) ուսուցում:
Հարց 8. Թույլատրվում են արդյո՞ք տեղափոխություններ մեկ ուսումնական հաստատությունից մյուսը:
Պատասխան. Ուսանողի տեղափոխումը մեկ ուսումնական հաստատությունից մեկ այլ ուսումնական հաստատություն կատարվում է համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից հաստատաված ՙՈւսանողների (ունկնդիրների) մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման՚ կարգի:
https://www.arlis.am/documentview.aspx?docID=65221