Ս. թ. նոյեմբերի 23-ին Վ. Բրյուսովի անվան Երևանի Պետական Լեզվահասարակագիտական Համալսարանում Երևանի «Պոնտի» հունական համայնքի ու հունարենի և հունական մշակույթի կենտրոնի համագործակցությամբ տեղի ունեցավ Նոր հունարենի Հանրապետական Օլիմպիադա, որտեղ առաջին պատվավոր տեղն է զբաղեցրել Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Հակոբյանը:
Մրցույթին մասնակցում էին աշակերտներ, ուսանողներ, հունարեն ուսումնասիրող անձիք:
Օլիմպիադայի քննական մրցույթն իր մեջ ներառում էր հետևյալ հմտությունների ստուգումը՝ ունկնդրում, ընթերցանություն, գրավոր խոսք/A2 մակարդակ:
Հանձնաժողովը կազմված էր 4 անդամից՝
ԵՊԼՀ Հունարենի և հունական մշակույթի կենտրոնի ղեկավար՝ Մարինա Գեորգիադի
ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ՝ Լուսինե Մադոյան
ԵՊՀ դոցենտ, պ.գ.թ. ՝ Լիզա Քարիմյան
Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի հունարենի և անգլերենի դասախոս, Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու՝ Արփինե Սարգսյան:
Օլիմպիադայի արդյունքների հիման վրա ս.թ. նոյեմբերի 29-ին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած սովորողները պարգևատրվեցին մրցանակներով և գովասանագրերով, ինչպես նաև օլիմպիադայի բոլոր մասնակիցները ստացան հուշանվերներ, իսկ հանձնաժողովի անդամները՝ շնորհակալագրեր: