WorldSkills, Նորություններ

«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մրցանակաբաշխություն

IMG_9597

Հունիսի 30-ին ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնը կազմակերպեց «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մրցանակաբաշխությունը և փակման արարողությունը:

Միջոցառումը նվիրված էր 2016թ. մայիսի 27-28-ին Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում կայացած «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մասնակիցների պարգևատրմանը` «Խոհարարություն», «Ոսկերչություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» մասնագիտությունների գծով:

Միջոցառման հյուրերն էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների տնօրեններ, գործատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ուսանողներ:

Շնորհավորելով մրցույթի մասնակիցներն՝ Լևոն Մկրտչյանը մրցույթի ազգային մրցաշարի հաղթողներին և լավագույն մասնակիցներին հանձնեց  մրցանակներ և շնորհեց մեդալներ:

IMG_9542   IMG_9566   IMG_9589

 IMG_9594   IMG_9605   IMG_9606

IMG_9608   IMG_9613   IMG_9617

IMG_9530