Նորություններ

Շվեյցարական ՄԿՈՒ համակարգի արդյունավետ փորձի միջազգային փոխանակում

Մասնագիտական կրթության և ուսուցման երկրորդ միջազգային կոնգրեսն անցկացվեց հունիսի 21-23-ը Շվեյցարիայի Ուինթերթուր քաղաքում:

Կոնգրեսը, որի նպատակը Շվեյցարիայի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի միջազգայնորեն խթանումն ու գոյություն ունեցող ցանցի ընդլայնումն էր, բացվեց երկրի նախագահ Յոհան Շնայդեր-Ամմանի կողմից:

Իր ելույթում պարոն Շնայդեր-Ամմանը, 450 պատվիրակներից կազմված հանդիսատեսի ուշադրությանը ներկայացրեց Կոնգրեսի կարգախոսը՝ «Հմտություններից դեպի բարեկեցություն՝ կիսելով հաջողության հիմունքները»: Նա խոսեց «Կրթական  համայնք, որ շահավետ է բոլորիս համար» թեմայի շուրջ:

Զեկույցների, սեմինարների և պանելային քննարկումների հիմնական նպատակը գաղափարների և փորձի փոխանակումն էր:

Ներկայացվեցին Շվեդիայի, Սերբիայի, Բելգիայի, Դանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Գաբոնի, Բուլղարիայի և Շվեյցարիայի մասնագիտական կրթության և ուսուցման՝ հաջողված նախագծերի օրինակներ:

Այս տարվա կոնգրեսի թիրախը աշկերտությունն ու դրա կազմակերպման թեման էր:

Առաջինը Մարսել Պավլիչեքի՝ «Բուրքհարդ կոմպրեսիոն» կազմակերպության գործադիր տնօրենի և Սեսիփրեֆա Քրեյմերի՝ շվեյցարական UBS բանկի աշկերտի փորձի ներկայացումն էր:

Երկրորդը՝ կոնգրեսում բացված «Հմտությունների ավանն» էր, որտեղ այցելուները անմիջականորեն կարող էին ծանոթանալ աշկերտների կողմից իրականցված նախագծերին և աշխատանքներին, ինչը հնարավորություն էր տալիս ընդհանուր պատկերացում կազմել մասնագիտական կրթության և ուսուցման դուալ համակարգի վերաբերյալ:

Կոնգրեսում իրականացված քննարկումները հնարավորություն տվեցին մեծ թվով այցելուների ծանոթանալ մասնագիտական կրթության և ուսուցման տարբեր բնագավառներին և գործիքներին:

Կոնգրեսը նաև ցույց տվեց, թե որքան տարաբնույթ ու բարդ են ՄԿՈւ համակարգերը, չնայած որ մարտահրավերները, ինչպիսիք են թվայնացումը և գլոբալացումը, ազդում են բոլոր երկրների վրա:

Կոնգրեսին մասնակցում էին թվով 450 մասնակիցներ 80 երկրներից:

Մասնագիտական կրթության և ուսուցման երրորդ միջազգային կոնգրեսը կանցկացվի 2018 թվականին: