WorldSkills, NEWS

"Skills of Armenia" national competition award ceremony

IMG_9597

Հունիսի 30-ին ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնը կազմակերպեց «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մրցանակաբաշխությունը և փակման արարողությունը:

Միջոցառումը նվիրված էր 2016թ. մայիսի 27-28-ին Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում կայացած «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մասնակիցների պարգևատրմանը` «Խոհարարություն», «Ոսկերչություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» մասնագիտությունների գծով:

Միջոցառման հյուրերն էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների տնօրեններ, գործատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ուսանողներ:

Շնորհավորելով մրցույթի մասնակիցներն՝ Լևոն Մկրտչյանը մրցույթի ազգային մրցաշարի հաղթողներին և լավագույն մասնակիցներին հանձնեց մրցանակներ և շնորհեց մեդալներ:

IMG_9542 IMG_9566 IMG_9589

IMG_9594 IMG_9605 IMG_9606

IMG_9608 IMG_9613 IMG_9617

IMG_9530