Օգոստոսի 11-16-ը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կայացել է «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթը:Հայաստանի Հանրապետությունը 2012 թվականից դարձել է «Աշխարհի Հմտություններ» միջազգային կազմակերպության անդամ: Հայաստանի ազգային թիմը (մասնակցությամբ քոլեջների ուսանողների) առաջին անգամ մասնակցել է 2013թ. հունիսի 26-ից հուլիսի 8-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած «Աշխարհի Հմտություններ» 42-րդ մրցույթին՝ ոսկերչություն, նորաձևության տեխնոլոգիա և խոհարարություն մասնագիտությունների գծով:
«Աշխարհի Հմտություններ»-2015 43-րդ միջազգային մրցույթին Հայաստանի թիմը ներկայացել է հետևյալ մասնագիտություններով՝ մեխատրոնիկա, ՏՏ ցանցային համակարգերի կառավարում և ոսկերչություն:
Հայաստանի պատվիրակության կազմը.
Տաթևիկ Գասպարյան |
Պաշտոնական պատվիրակ |
Լիլիթ Պետրոսյան |
Տեխնիկական պատվիրակ |
Կարինե Անտոնյան |
Թիմի առաջնորդ |
Արմեն Գյոկչյան |
Մեխատրոնիկայի փորձագետ |
Հովհաննես Եսայան |
Ոսկերչության փորձագետ |
Կարապետ Կույումջյան |
ՏՏ ցանցային համակարգերի կառավարման փորձագետ |
Ռուբեն Հարությունով, Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջ |
ՏՏ ցանցային համակարգերի կառավարման մասնակից |
Արթուր Գևորգյան Երևանի թիվ 1 տարածաշրջանային պետական քոլեջ |
Ոսկերչության մասնակից |
Էրիկ Մաթևոսյան Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ |
Մեխատրոնիկայի մասնակից |
Նունե Չալոյան Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ |
Մեխատրոնիկայի մասնակից |
Քանի որ Հայաստանը հանդիսանում է «Աշխարհի Հմտություններ» միջազգային կազմակերպության հարող անդամ, սահմանված կանոնակարգով չէր կարող հավակնել մրցանակային մեդալների:
Մրցույթի վերջնական վերլուծությունները ազգային թիմերի մասնակցության վերաբերյալ դեռևս չեն ստացվել, սակայն մասնակիցների անհատական արդյունքները հայտնի են: Ըստ այս արդյունքների առավելագույն միավորներով աչքի է ընկել ոսկերչության մասնակիցը՝ Արթուր Գևորգյանը, որն էլ ճանաչվել է Հայաստանի ազգային թիմի լավագույն մասնակից՝ պարգևատրվելով մեդալով և համապատասխան վկայականով:
Հայաստանի թիմի բոլոր անդամները ստացել են վկայականներ՝ «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթին ակտիվ մասնակցության և արժեքավոր ներդրման համար:
Հայաստանի տեխնիկական պատվիրակ Լիլիթ Պետրոսյանը՝ որպես նորաձևության տեխնոլոգիա մասնագիտության ժյուրիի նախագահ, ստացել է մեդալ՝ ծավալած արդյունավետ և անաչառ գործունեության համար:
«Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթի «Մեկ երկիր, մեկ դպրոց» ծրագրի շրջանակում Հայաստանի թիմի մասնակիցները հանդիպում ունեցան Սան Պաուլոյի Սանտի դպրոցի սաների հետ:
Հանդիպումն անցավ ջերմ և անկեղծ մթնոլորտում: Հանդիպման մասնակիցները փոխանակվեցին հուշանվերներով: