Օգոստոսի 11-16-ը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կայացել է «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթը:Հայաստանի Հանրապետությունը 2012 թվականից դարձել է «Աշխարհի Հմտություններ» միջազգային կազմակերպության անդամ: Հայաստանի ազգային թիմը (մասնակցությամբ քոլեջների ուսանողների) առաջին անգամ մասնակցել է 2013թ. հունիսի 26-ից հուլիսի 8-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած «Աշխարհի Հմտություններ» 42-րդ մրցույթին՝ ոսկերչություն, նորաձևության տեխնոլոգիա և խոհարարություն մասնագիտությունների գծով:
«Աշխարհի Հմտություններ»-2015 43-րդ միջազգային մրցույթին Հայաստանի թիմը ներկայացել է հետևյալ մասնագիտություններով՝ մեխատրոնիկա, ՏՏ ցանցային համակարգերի կառավարում և ոսկերչություն:
Հայաստանի պատվիրակության կազմը.
Տաթևիկ Գասպարյան
|
Պաշտոնական պատվիրակ
|
Լիլիթ Պետրոսյան
|
Տեխնիկական պատվիրակ
|
Կարինե Անտոնյան
|
Թիմի առաջնորդ
|
Արմեն Գյոկչյան
|
Մեխատրոնիկայի փորձագետ
|
Հովհաննես Եսայան
|
Ոսկերչության փորձագետ
|
Կարապետ Կույումջյան
|
ՏՏ ցանցային համակարգերի
կառավարման փորձագետ
|
Ռուբեն Հարությունով,
Վայոց Ձորի տարածաշրջանային
state College |
ՏՏ ցանցային համակարգերի
կառավարման մասնակից
|
Արթուր Գևորգյան
Երևանի թիվ 1 տարածաշրջանային
state College |
Ոսկերչության մասնակից
|
Էրիկ Մաթևոսյան
Երևանի ինֆորմատիկայի
state College |
Մեխատրոնիկայի մասնակից
|
Նունե Չալոյան
Երևանի ինֆորմատիկայի
state College |
Մեխատրոնիկայի մասնակից
|
Քանի որ Հայաստանը հանդիսանում է «Աշխարհի Հմտություններ» միջազգային կազմակերպության հարող անդամ, սահմանված կանոնակարգով չէր կարող հավակնել մրցանակային մեդալների:
Մրցույթի վերջնական վերլուծությունները ազգային թիմերի մասնակցության վերաբերյալ դեռևս չեն ստացվել, սակայն մասնակիցների անհատական արդյունքները հայտնի են: Ըստ այս արդյունքների առավելագույն միավորներով աչքի է ընկել ոսկերչության մասնակիցը՝ Արթուր Գևորգյանը, որն էլ ճանաչվել է Հայաստանի ազգային թիմի լավագույն մասնակից՝ պարգևատրվելով մեդալով և համապատասխան վկայականով:
Հայաստանի թիմի բոլոր անդամները ստացել են վկայականներ՝ «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթին ակտիվ մասնակցության և արժեքավոր ներդրման համար:
Հայաստանի տեխնիկական պատվիրակ Լիլիթ Պետրոսյանը՝ որպես նորաձևության տեխնոլոգիա մասնագիտության ժյուրիի նախագահ, ստացել է մեդալ՝ ծավալած արդյունավետ և անաչառ գործունեության համար:
«Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթի «Մեկ երկիր, մեկ դպրոց» ծրագրի շրջանակում Հայաստանի թիմի մասնակիցները հանդիպում ունեցան Սան Պաուլոյի Սանտի դպրոցի սաների հետ:
Հանդիպումն անցավ ջերմ և անկեղծ մթնոլորտում: Հանդիպման մասնակիցները փոխանակվեցին հուշանվերներով: