WorldSkills, Նորություններ

Հայաստանի ազգային թիմի մասնակցությունը «Աշխարհի Հմտություններ»-2015 43-րդ միջազգային մրցույթին

 

Օգոստոսի 11-16-ը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կայացել է «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթը:Հայաստանի Հանրապետությունը 2012 թվականից դարձել է «Աշխարհի Հմտություններ» միջազգային կազմակերպության անդամ: Հայաստանի ազգային թիմը (մասնակցությամբ քոլեջների ուսանողների) առաջին անգամ մասնակցել է 2013թ. հունիսի 26-ից հուլիսի 8-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած «Աշխարհի Հմտություններ» 42-րդ մրցույթին՝ ոսկերչություն, նորաձևության տեխնոլոգիա և խոհարարություն մասնագիտությունների գծով:

 «Աշխարհի Հմտություններ»-2015 43-րդ միջազգային մրցույթին Հայաստանի թիմը ներկայացել է հետևյալ մասնագիտություններով՝ մեխատրոնիկա, ՏՏ ցանցային համակարգերի կառավարում և ոսկերչություն:

 

Հայաստանի պատվիրակության կազմը.

Տաթևիկ Գասպարյան
Պաշտոնական պատվիրակ
Լիլիթ Պետրոսյան
Տեխնիկական պատվիրակ
Կարինե Անտոնյան
Թիմի առաջնորդ
Արմեն Գյոկչյան
Մեխատրոնիկայի փորձագետ
Հովհաննես Եսայան
Ոսկերչության փորձագետ
Կարապետ Կույումջյան
ՏՏ ցանցային համակարգերի
 կառավարման փորձագետ
Ռուբեն Հարությունով,
Վայոց Ձորի տարածաշրջանային
պետական քոլեջ
ՏՏ ցանցային համակարգերի
կառավարման մասնակից
Արթուր Գևորգյան
Երևանի թիվ 1 տարածաշրջանային
 պետական քոլեջ
Ոսկերչության մասնակից
Էրիկ Մաթևոսյան
Երևանի ինֆորմատիկայի
պետական քոլեջ
Մեխատրոնիկայի մասնակից
Նունե Չալոյան
Երևանի ինֆորմատիկայի
պետական քոլեջ
Մեխատրոնիկայի մասնակից

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քանի որ Հայաստանը հանդիսանում է «Աշխարհի Հմտություններ» միջազգային կազմակերպության հարող անդամ, սահմանված կանոնակարգով չէր կարող հավակնել մրցանակային մեդալների:

         

 

Մրցույթի վերջնական վերլուծությունները ազգային թիմերի մասնակցության վերաբերյալ դեռևս չեն ստացվել, սակայն մասնակիցների անհատական արդյունքները հայտնի են: Ըստ այս արդյունքների առավելագույն միավորներով աչքի է ընկել ոսկերչության մասնակիցը՝ Արթուր Գևորգյանը, որն էլ ճանաչվել է Հայաստանի ազգային թիմի լավագույն մասնակից՝ պարգևատրվելով մեդալով և համապատասխան վկայականով:

Հայաստանի թիմի բոլոր անդամները ստացել են  վկայականներ՝ «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթին ակտիվ մասնակցության և արժեքավոր ներդրման համար:

Հայաստանի տեխնիկական պատվիրակ Լիլիթ Պետրոսյանը՝ որպես  նորաձևության տեխնոլոգիա մասնագիտության ժյուրիի նախագահ, ստացել է մեդալ՝ ծավալած արդյունավետ և անաչառ գործունեության համար:

«Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթի «Մեկ երկիր, մեկ դպրոց» ծրագրի շրջանակում Հայաստանի թիմի մասնակիցները հանդիպում ունեցան Սան Պաուլոյի Սանտի դպրոցի սաների հետ:

Հանդիպումն անցավ ջերմ և անկեղծ մթնոլորտում: Հանդիպման մասնակիցները փոխանակվեցին հուշանվերներով: