Նորություններ

Կարիերայի օր, հունիսի 25, 2013թ.

Հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար բացառիկ հնարավորություն էր ընձեռնվել մասնակցել հունիսի 25-ին  «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցում Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի կողմից կազմակերպված կարիերայի օր-տոնավաճառին: «Կողմնորոշում, կրթություն, ապագա աշխատանք» խորագրով Կարիերայի օր-տոնավաճառի հիմնական նպատակն էր աջակցել ավարտական դասարանների աշակերտներին և նրանց ծնողներին` ստանալու համապարփակ  տեղեկատվություն և խորհրդատվություն մասնագիտության և ուսումնական հաստատության ընտրության մասին:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանում ներառական մասնագիտական կրթության խթանման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Սեյվ դը չիլդրեն»-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում 2013թ. հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում ընտրված ՄԿՈՒ հաստատությունները` Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Երևանի տարածաշրջանային թիվ 1 և Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջները, որոնք ծրագրի շրջանակներում առաջարկում են համապատասխան պայմաններ հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնագիտական կրթությունն ապահովելու համար: