Նորություններ

Բարելավենք սպասարկման որակը

2013 թվականի մարտ-հուլիս ամիսներին ԱԶԳԿ Կենտրոնը ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի աջակցությամբ կազմակերպեց դասընթացներ` մատուցողների և հյուրանոցների սպասուհիների համար:

Ծրագրի նպատակն էր բարելավել Հայաստանի ռեստորանների և հյուրանոցների սպասարկման որակը` մասնակիցներին վերապատրաստելով միջազգային չափանիշներին համապատասխան:

Դասընթացների արդյունքում  40 մատուցող և  20 սպասուհի ձեռք բերեցին  մասնագիտական հմտություններ, ինչպես նաև անգլերենի համապատասխան բառապաշար: Վերապատրաստման այն մասնակիցները, ովքեր չունեին աշխատանքային փորձ, տեղավորվեցին   աշխատանքի: