COVID-2019 և հեռավար կրթություն. GIZ-ի աջակցությունը Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին
COVID-2019 համավարակի կանխարգելման նպատակով կառավարության կողմից սահմանված տեղաշարժի սահմանափակումների պատճառով հանրային կյանքի բոլոր գործընթացները՝ ներառյալ մասնագիտական կրթությունը և ուսուցումը (ՄԿՈՒ), այժմ տեղափոխվել են առցանց տիրույթ: Սա իր հերթին պահանջում է ՄԿՈՒ դասախոսների և տնօրենների թվային-տեխնոլոգիական կարողությունների բարելավում:
Գերմանիայի կառավարության հանձնարարությամբ GIZ-ը «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ» ծրագրի միջոցով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն աջակցում է թվային ուսուցման զարգացման գործում:
«Էլեկտրոնային ուսուցման ներածություն» առցանց դասընթացը ներկայում վերապատրաստման հնարավորություն է ընձեռում 150 դասախոսների և տնօրենների:
Դասընթացը, որը 2019թ. GIZ-ի հետ համագործակցությամբ մշակել է «Հեռավար ուսուցման ազգային ցանց» հասարակական կազմակերպությունը, այժմ բացառիկ նշանակություն է ձեռք բերում:
Կրթական ոլորտի առցանց հնարավորությունները կորոնավիրուսային համավարակից հետո էլ վճռական նշանակություն կունենան հատուկ թիրախային խմբերի, օրինակ՝ Հայաստանի հեռավոր շրջանների բնակիչների կամ հատուկ կարիքներ ունեցող աշակերտների ներգրավվածությունն ապահովելու և նրանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու հարցում: