2014թ. նոյեմբերին Հայաստան էր այցելել Ֆրանսերենի համաշխարհային ֆորումի գլխավոր հանձնակատար, ինչպես նաև «WorldSkills» կազմակերպության 2019թ-ին նախատեսվող միջոցառման անցկացման հարցերով դեսպան Ֆիլիպ Սուինենը: Իր այցի շրջանակներում վերջինս հյուրընկալվեց ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնում, որը «WorldSkills» միջազգային կազմակերպությունում ներկայացնում է Հայաստանը:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին առաջիկայում կայանալիք «Հայաստանի Հմտություններ-2014» ազգային մրցույթի մանրամասները և 2019 թվականին Բելգիայում WorldSkills համաշխարհային մրցույթի կազմակերպման հեռանկարը:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում և հետագա համագործակցության ակնկալիքով: