Հայտարարություններ

2023թ. ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼԻՔ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

2023թ.ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) կողմից նախատեսվում է կազմակերպել ՄԿՈՒ ոլորտի համար նախատեսվող ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի մշակման և հրատարակման աշխատանքներ:

Ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի ստեղծման հայտերը (թղթային կամ էլեկտրոնային տարբերակով) ներկայացվում են ՄԿՈՒԶԱԿ: Անհատական հայտերի դեպքում խնդրում ենք ներկայացնել նաև տեղեկանք աշխատանքի վայրից և ինքնակենսագրություն.

• Հայտը ներկայացնել կցված ձևաչափին համապատասխան:

• Անհատական դիմում հայտերի դեպքում ներկայացնել նաև տեղեկանք աշխատանքի վայրից և ինքնակենսագրություն։

• Դիմում-առաջարկները մինչև սույն թվականի հունվարի 20-ը կարող են ներկայացվել ՄԿՈՒԶԱԿ՝ պաշտոնական գրության բնօրինակով կամ էլեկտրոնային հասցեով՝ [email protected], սքան արված տարբերակով: (ք.Երևան, Տիգրան Մեծի 67, 3-րդ հարկ, 305 սենյակ, համակարգող` Մարիամ Պետրոսյան):

• Սահմանված ընթացակարգի համաձայն` ձեռնարկների և ուսումնական նյութերի հայտերը ՄԿՈՒԶԱԿ-ը ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, այնուհետև ՄԿՈՒ զարգացման ազգային խորհրդի կողմից հավանության արժանացած ձեռնարկների և ուսումնական նյութերի ցանկը ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հաստատմանը:

• ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվելուց հետո ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից կիրականացվեն ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի ստեղծման և հրատարակման աշխատանքները։

• Ուսումնական ձեռնարկների ծավալը պետք է լինի 170-200 էջ, իսկ ուսումնամեթոդական նյութերինը՝ 120-160 էջ: Ներկայացվող պահանջները առավել մանրամասն կներկայացվեն ընտրված հեղինակներին` համապատասխան պայմանագրի կնքման ժամանակ:

Անհարկի կրկնություններից խուսափելու համար ստորև ներկայացնում ենք նախորդ տարիներին տպագրված ձեռնարկների ցանկը (տես կցված PDF նյութը):