«Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանական «Մասնագիտական Կրթություն և Ուսուցում (ՄԿՈւ)-Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ համատեղ ս.թ. սեպտեմբերի 9-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է «Մեղվաբուծություն և Մեղվապահություն» վերնագրով դասընթացների շարք, միջին մասնագիտական կրթական հաստատությունների համար՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում, Լոռու Տարածաշրջանային, Բերդի Բազմագործառութային և Ստեփանավանի Ա․ Քալանթարի անվան գյուղատնտեսական պետական քոլեջներում։
Դասընթացների նպատակն է խթանել երիտասարդների շրջանում ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը, հնարավորություն ստեղծել ծանոթանալու մեղրի ստացման ողջ գործընթացի, մեղվապահի մասնագիտության, աշխատանքի նրբությունների, ինչպես նաև վաճառքի մարքեթինգային առանձնահատկությունների հետ, նպաստելով «Ուսանողական Ընկերությունների» ստեղծմանը։
Առավել ակտիվ և հետաքրքրված ուսանողներին հնարավորություն կընձեռվի մասնակցել պրակտիկ դասընթացների, որոնց ընթացքում երիտասարդները կծանոթանան մեղվանոցի կազմակերպչական աշխատանքների հետ, ինչպես նաև ստեղծել «Ուսանողական Ընկերություններ»։