Մարտի 19-ը Ֆրանսիական խոհանոցի համաշխարհային օրն է: Այդ օրվա կապակցությամբ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում հայտարարվել էր «Ֆրանսիայի համի» շաբաթ:Յուրաքանչյուր տարի մարտի 19-ին` ֆրանսիացի հայտնի խոհարար Ալեն Դյուկասի նախաձեռնությամբ, աշխարհի տարբեր երկրների 1.000 խոհարարներ ներկայացնում են ֆրանսիական խոհանոցի 1.000 բաղադրատոմս:
Ուսումնական կենտրոնի ուսանողները ևս միացան Ալեն Դյուկասի նախաձեռնությանը՝ ներկայացնելով ֆրանսիական խոհանոցի 10 բաղադրատոմս:
«Ֆրանսիայի համի» շաբաթի գործընկեր էր ընտրվել Ֆրանսիս Էկուտը, որը ուսանողների համար ֆրանսիական խոհանոցի բազմաթիվ նրբություններ բացահայտեց: Ֆրանսիսն աշխատում է Երևանում որպես խոհարար:
«Ֆրանսիայի համի» շաբաթը տեսական և գործնական բազմաթիվ գիտելիքներ տվեց ուսանողներին: