Նորություններ

ՔՆՆԱՐԿՈՒՄ-ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ GIZ-ՄԿՈՒ ՈԼՈՐՏ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Գերմանական միջազգային համագործակցություն ընկերությունը` GIZ, 2014-2016թթ. իրականացնում է “Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում” նախագիծ, որի նպատակն է բարելավել տնտեսական զարգացումը մասնավոր հատվածի մրցունակության աճի միջոցով:

Նախագծի շրջանակներում մշակվել է ՄԿՈՒ ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման Ծրագիր, որի նպատակն է բարձրացնել սոցիալական համագործակցության դերը կրթական ծրագրերի արդիականացման նպատակով՝ գինեգործության, զբոսաշրջության և ճարտարագիտության ոլորտներում:

2015թ. հուլիսի 30-31-ը ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչների համար անցկացվեց քննարկում աշխատաժողով փորձարկային նախագծերի ներդրման նպատակով, որը վարեցին GIZ կողմից հավաստագրված hեռավար ուսուցման ազգային ցանցի փորձագետները:

Քննարկում-աշխատաժողովի ընթացքում ՄԿՈՒ հաստատությունների, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի և Կրթական տեխնելեգիաների ազգայինի ներկայացուցիչների հետ քննարկվեցին փորձարկային նախագծերի ներդրման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, ռեսուրսները և համագործակցության շրջանակը: Մշակված կրթական ծրագրերի ներդրումը կսկսվի 2015թ. սեպտեմբերից: