Նորություններ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ԳՐԵՖ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆրանսիական «ԳՐԵՖ» (դասավանդողներ առանց սահմանների) կազմակերպության համագործակցության շրջանակներում 2014 թվականի մարտի 17-21-ը Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում խոհարարական տեխնոլոգիայի վերաբերյալ ուսումնառության նյութեր ստեղծելու նպատակով կգործի աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն մի շարք քոլեջների և ուսումնարանների խոհարարության դասախոսներ :

Վերջիններս արդեն իսկ մասնակցել են «ԳՐԵՖ»-ի կողմից կազմակերված վերապատրաստումների առաջին 2 փուլերին`վարպետության դասեր և պրակտիկա Հայաստանի լավագույն ռեստորաններից մեկում:

Վերապատրաստումների այս երրորդ փուլում աշխատանքային խումբը կսեղծի ուսումնառության նյութեր` հիմնվելով արդեն գոյություն ունեցող դասագրքերի և ձեռնարկների, համապատասխան չափորոշիչներով նախատեսված մոդուլների, ինչպես նաև ֆրանսիական դասագրքերի և տեսաժապավենների վրա:

Ստեղծված բոլոր նյութերը կտեղադրվեն ՄԿՈւԶԱԿ-ի կայքում և այդպիսով հասանելի կլինեն բոլոր շահառուների համար: