Նորություններ

Սևակի կյանքի վեպը. Սուլամիթա

Անցած շաբաթ Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում տեղի ունեցավ լեզուների առարկայական հանձնաժողովի և գրադարանի ընթերցանության ակումբի կողմից կազմակերպված գրական ցերեկույթ /ընթերցումներ/՝ << Պ.Սևակի կյանքի վեպը. Սուլամիթա>> խորագրով՝ նվիրված հանճարեղ բանաստեղծի կյանքի քիչ հայտնի էջերին, նրա նամականուն և այն բացառիկ սիրային քնարերգությանը, որը Սևակի Սուլամիթայի նկատմամբ տածած մեծ սիրո իրական արձագանքն է:

Հայոց լեզվի և գրականության դասախոսներ Լ. Թավաքալյանը, Ա. Ալեքսանյանը և ևս մի քանի դասախոսներ ուսանողների հետ համատեղ ընթերցեցին Սևակի և Սուլամիթայի նամակները, պատմեցին նրանց կյանքի վեպը, կարդացին այդ վեպn ամբողջացնող բանաստեղծություններ, դիտեցին տեսաֆիլմ՝ նախապատրաստված դասախոսների կողմից:

Միջոցառումը հուզիչ էր, գեղեցիկ ու տպավորիչ՝ սևակյան պոեզիայի նուրբ քնարականությամբ, թախիծով, բայց և նրան հատուկ ազդեցիկ խոսքի խոր կենսափիլիսոփայությամբ ու իմաստությամբ: