Նորություններ

Սանկտ Պետերբուրգի պետական էկոնոմիկայի համալսարանի պատվիրակության այցը հայ-հունական քոլեջ

Դեկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Պետական Էկոնոմիկայի համալսարանի պրոռեկտորն ու ուսանողների ընդունելության և մասնագիտական աշխատանքի բաժնի ղեկավարը երկրորդ անգամ այցելեցին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ:

Առաջին այցը եղել էր 2008 թվականին, երբ վերոնշյալ ուսումնական հաստատությունը հանդես էր գալիս որպես Սանկտ Պետերբուրգի պետական սերվիսի և էկոնոմիկայի համալսարան:

Այցի շրջանակներում համագործակցության պայմանագիր կնքվեց հայ-հունական քոլեջի և Սանկտ Պետերբուրգի պետական էկոնոմիկայի համալսարանի միջև, որի արդյունքում հայ-հունական քոլեջի ուսանողների առջև լայն դռներ կբացվեն կրթության ասպարեզում:

Սանկտ Պետերբուրգի ներկայացուցիչները հանդիպում ունեցան հայ-հունական քոլեջի շրջանավարտների և դասախոսների հետ և ներկայացրին իրենց ԲՈՒՀ-ն ու այնտեղ սովորելու պայմանները, որի համաձայն ուսանողները

  • կընդունվեն համալսարան առանց ընդունելության քննություն հանձնելու
  • կարող են անվճար ուսանել ցերեկային հեռակա և առկա ուսուցմամբ
  • կստանան կրթաթոշակ
  • կապահովվեն կացարանով համալսարանին կից ուսանողական հանրակացարանում:

Հանդիպման վերջում ոչ միայն ուսանողներ ցանկություն հայտնեցին այնտեղ սովորել, այլ նաև դասախոսներ, քանի որ էկոնոմիկայի համալսարանն առաջարկում է քոլեջին նաև մագիստրատուրայի և ասպերանտուրայի ծրագրեր: