Նորություններ

Քննարկում-աշխատաժողով ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնում

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ միջև 24.02.2015թ. կնքված պետական աջակցության 09060125-1 պայմանագրի՝ ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից իրականացվեց «2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփում, արդյունքների իրազեկում և 2016 թվականի հիմնական գործողությունների և գերակա ուղղությունների որոշարկում, 2016թ. ֆինանսական պայմանագրի նախագծի մշակում» թեմայով քննարկում:

Քննարկումներին մասնակցեցին նախարարության աշխատակազմի համապատասխան վարչությունների, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի աշխատակիցներ և ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների տնօրեններ: Միջոցառման հիմնական նպատակը ՄԿՈՒ համակարգի բարեփոխումների հետագա քայլերի վերաբերյալ միասնական և համաձայնեցված ծրագրեր ձևավորելն էր: