Կրթության ոլորտում ներդրած բազմամյա վաստակի և «Ուսուցչի օրվա» կապակցությամբ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով և շնորհակալագրով:
Մասնակիցներին շնորհավորել և պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Վերջինս կարևորել է այն փաստը, որ մասնագիտական կողմնորոշման խնդիրն արդեն դրվում է ավելի վաղ տարիքում, և աշակերտները հնարավորություն ունեն կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության հարցում: «Այս հարցում մեծ է նաև ձեր դերակատարումը: Դուք վստահաբար հաղթահարում եք տեղերում ի հայտ եկած բոլոր խնդիրները և լավ արդյունքներ արձանագրում: Այս պարգևները ձեր աշխատանքի գնահատականն են, և ես հույս ունեմ, որ այն ձեզ ավելի կոգևորի և նոր լիցքեր կհաղորդի»,- նշել է Մանուկ Մկրտչյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր մանկավարժներին` իրենց ամենօրյա նվիրական աշխատանքի համար:
Հայ-հունական քոլեջից պարգևատրվել են պրակտիկայի բաժնի վարիչ, դասախոս Մելանյա Ղազարյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչ, դասախոս Ռուզաննա Սանդոյանը: