Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակի թեմայով շարադրությունների մրցույթի ամփոփումը:
Մրցույթին մասնակցել էին Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի, Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի, Վանաձորի պետական բժշկական քոլեջի շուրջ 60 ուսանող:
Միջոցառմանը ներկա էին քոլեջների ուսանողներ, դասախոսներ և այլ հյուրեր:
Մրցույթում հաղթած ուսանողները Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Հ. Թադևոսյանի կողմից արժանացան պատվոգրերի և նվերների: