Նորություններ

ՆՄԿՈՒ համակարգի մոնիթորինգ և գնահատում

ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագիրը 2012 թ. Հունիսի 24-29-ը Աղվերանում կազմակերպել էր <<ՆՄԿՈՒ համակարգի մոնիթորինգ և գնահատում>> թեմայով 4-օրյա դասընթաց: Ծրագիրն առաջարկել էր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը: Ծրագրին մասնակցել են ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի բոլոր մարզերի ՆՄՈՒ հաստատությունների փոխտնօրենները:
Վերապատրաստումն իրականացրել է միջազգային փորձագետ Մարինա Գուրբոն: Տիկին Գուրբոն իր առաջին կրթությունը ստացել է Լատվիայի պետական համալսարանում, այնուհետև Այովայի գիտությունների տեխնոլոգիական պետական համալսարանում և Հարվարդի կրթության ասպիրանտուրայում: Նա դասավանդել է մասնագիտական կրթության և մեծահասակների կրթության հաստատություններում: Վերջին15 տարիներին, նա աշխատել է որպես միջազգային և տեղական խորհրդատու տարբեր գերատեսչություններում և միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ Համաշխարհային բանկը, ՄԱԶԾ-ը և ԵԱՀԿ-ն: Տիկին Գուրբոն մի քանի ուսումնական ծրագրերի և ձեռնարկների հեղինակ է:

Դասընթացի գործնական պարապմունքները վարել են փորձագետներ Հովհաննես Գրիգորյանն ու Մկրտիչ Այվազյանը: Ներկայացվել են մոնիթորինգի և գնահատման տեսակներն ու մակարդակները, մշակման հիմնական սկզբունքները: Գործնական աշխատանքների ժամանակ մասնակիցները կազմել են գնահատման պլանը, մշակել են մոնիթորինգին և գնահատմանը վերաբերող առաջադրանքներ: