Նորություններ

Մրցույթ Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում

Նախորդ շաբաթ Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջում կազմակել էր  մրցույթ, որին մասնակցում էին «Խոհարարական գործ» և «Զարդակիրառական արվեստ-ոսկերչություն» մասնագիտության 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները։ Ժյուրիի  կազմում էին ինչպես գործընկեր ուսումնական հաստատությունների վարպետներ, այնպես էլ քոլեջի նախորդ տարիների շրջանավարտներ, ովքեր այսօր` որպես առաջատար խոհարարներ, աշխատում են «Փարիզ Հոթել Երևան» հյուրանոցային համալիրում, «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում, «Այբ» դպրոցում:

Հաղթողները փետրվարին կրկնակի կրթաթոշակ կստանան։