Նորություններ

Մշակվել է «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ձեռնարկ

«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա»  մասնագիտության «Տեխնոլոգ՝ կաթի և կաթնամթերքի արտադրության» որակավորման ուսումնական ձեռնարկը մշակվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  2016թ. հոկտեմբերից «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից՝ շվեյցարական գործընկեր Կիրառական գիտությունների Բեռնի  համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) հետ համատեղ և HEKS/EPER  (Շվեյցարիայի եկեղեցու օգնություն) կազմակերպության ֆինանսավորմամբ:

Ձեռնարկը        նախատեսված է միջին մասնագիտական կրթության 0721.08.5 դասիչով «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության,0721.08.01.5 դասիչով  «Տեխնոլոգ՝   կաթի և կաթնամթերքի  արտադրության»  որակավորում ստացող ուսանողների ուսուցման, սկսնակ մասնագետների  ինքնուսուցման, պրակտիկ մասնագետների ինքնուրույն վերապատրաստման, ինչպես նաև դասավանդողների օժանդակության համար և համապատասխանում է միջին մասնագիտական կրթական համակարգով նախատեսված պետական կրթական չափորոշչի պահանջներին։

Տես՝ ձեռնարկը