Տեղի ունեցող տեխնոլոգիական, տնտեսական և սոցիալական բարեփոխումները ձևավորել են ՄԿՈՒ ոլորտի մարդկային ռեսուրսների զարգացման որակապես նոր պահանջներ, որոնք մասնագիտական և հասարակական գործունեության հաջողության գրավականն են:
Այդ համատեքստում մասնագիտական կրթության արդիականացումն անհնարին է առանց ժամանակակից մանկավարժական և նորարարական կրթական տեխնոլոգիաների տիրապետման: Այս խնդրի լուծումը հնարավոր է իրականացնել ոչ միայն նեղ մասնագիտական վերապատրաստումների՝ այլ կուտակային համակարգի ձևավորմամբ և հիմնադրմամբ՝ աշխատավայրում մասնագետի զարգացման, ստեղծագործական գործունեության խթանման և շարունակական կրթության ապահովման միջոցով:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Գերմանական միջազգային համագործակցություն GIZ ընկերությունը սեպտեմբերի 17-21-ը մեկնարկել է “ՄԿՈՒ ոլորտի դասավանդողների մասնագիտական վերապատրաստման չափորոշիչի մշակում” նախագծի բաղադրիչը, որի նպատակն է վերանայել և լրամշակել գործող ուղեցույցների և առկա մոդուլների բովանդակությունը՝ համապատասխանացնելով այն ՄԿՈՒ ոլորտի արդիականացման գործընթացներին:
Բաղադրիչի իրականացմանը իր պատրաստակամությունն ու ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում ՄԿՈՒԶԱԿ-ը, որը կարևորում է ՄԿՈՒ ոլորտում զարգացմանն ուղղված բարեփոխումների իրականացումը: