Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխման գործընթացներ, որոնք հանգամանորեն լուսաբանվում են որորտին վերաբերող տարբեր կայքերում և հարթակներում, ինչպիսիք են՝
- Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը,
- «Մասնագիտական կրթություն և ուսուցում» հարթակը,
- ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի էջը սոցցանցում,
- Worldskills Armenia էջը սոցցանցում,
- ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնը youtube.com-ում,
Որպես շարունակական գործընթացի մաս նախաձեռնվել է Dasaran.am կայքում Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի ստեղծումը, որտեղ զետեղված է ամբողջական տեղեկատվություն Հայաստանում գործող բոլոր պետական քոլեջների և ուսումնարանների, դրանցում դասավանդվող մասնագիտությունների և որակավորումների վերաբերյալ:
Այդ մասին իրազեկելու համար ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնը կազմակերպել էր «ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացների հանրային իրազեկումը համացանցում» խորագրով հանդիպում հոկտեմբերի 2-ին Երևանում:
Միջոցառման նպատակն է հանրության լայն զանգվածներին տեղեկացնել ոլորտի լուսաբանման բոլոր հնարավոր տարբերակները, դրանցում ներկայացված տեղեկատվությունը, փնտրման եղանակները, ինչպես նաև ոլորտում ներգրավված անձանց համար նախատեսված քննարկումների հարթակները:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ևս մեկ անգամ շեշտեց, որ մասնագիտական ուսումնական հաստատությունները տարեցտարի ավելի մեծ պահանջարկ են վայելում և «Հայաստանի ամենամեծ սոցիալական ցանցում տեղադրելով այդ հաստատությունների մասին տեղեկատվություն՝ էլ ավելի կմեծացնի պահանջարկը»:
Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը նշեց, որ ՄԿՈՒ հաստատությունների և բուհերի մասին դեռևս միայն կլինեն մասնագիտությունների մասին տեղեկատվություն ի տարբերություն դպրոցների, որտեղ աշակերտները կարող են իմանալ իրենց գնահատականները և ոչ միայն:
Հանդիպմանը ներկա էին նաև ՄԿՈՒ ոլորտում քաղաքականություն մշակող պաշտոնական անձիք, ոլորտում գործունեություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպություններ, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ինչպես նաև այլ շահառուներ: