Նորություններ

ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից 2015թ. իրականացված դասընթացներ

2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ՄԿՈՒ ոլորտի շահառուների համար կազմակերպել և իրականացրել է հետևյալ վերապատրաստումները.

 Վերապատրաստումներ

Համաձայն Եվրոպական Միության և ՀՀ Կառավարության միջև կնքված N°ENPI/2009/021-066 ֆինանսավորման համաձայնագրի «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» ծրագրի՝ նախատեսված էր իրականացնել ՄԿՈւ պլանավորման և կատարողականի կառավարման համակարգի համաձայնեցված մոդել ու իրականացման ծրագիր՝ ողջ ոլորտի համար:

Մոդելի ներդրման նպատակով Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կողմից կազմակերպվեց վերապատրաստում ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի, Ուսուցման ազգային հիմնադրամի աշխատակիցների, ՄԿՈՒԶԱԽ-ի անդամների, միջին մասնագիտական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների համար:Համաձայն Եվրոպական Միության և ՀՀ Կառավարության միջև կնքված N°ENPI/2009/021-066 ֆինանսավորման համաձայնագրի «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» ծրագրի՝ նախատեսված էր իրականացնել ՄԿՈւ պլանավորման և կատարողականի կառավարման համակարգի համաձայնեցված մոդել ու իրականացման ծրագիր՝ ողջ ոլորտի համար:

Վերապատրաստման նպատակն էր ՄԿՈւ կառավարիչների և ուսումնական հաստատությունների աշխատակիցների մոտ ձևավորել ՄԿՈւ պլանավորման և կատարողականի կառավարման կարողություններ՝ համակարգի մշակման և ներդրման համար: