ՀՀ կրթության և գիտության նախարարության Մեղրիի պետական քոլեջը տոնում է հիմնադրման 15-ամյակը:
Այդ առիթով քոլեջում կազմակերպվել էին հոբելյանական միջոցառումներ, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության, պետական և տեղական կառավարման մարմինների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրապետության նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, քոլեջի դասախոսներ, ուսանողներ:
15 տարիների ընթացքում քոլեջն իսկապես պատմություն է կերտել: Այն իրականացնում է մեծ առաքելություն՝ ամուր է պահում մեր երկրի հարավային դարպասը, երիտասարդներին կապում Մեղրիին:
Միջին մասնագիտական կրթության ոլորտում ունեցած երկարամյա մանկավարժական գործունեության և ներդրած ավանդի համար քոլեջի դասախոսներ Մարգարիտա Պետրոսյանը և Անուշ Կուլյանը պարգևատրվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով, իսկ Շուշանիկ Բաբայանը և Կարինե Ստեփանյանը՝ շնորհակալագրով:
Կրթության ոլորտում ունեցած երկարամյա գործունեության և բարեխիղճ աշխատանքի համար քոլեջի տնօրեն Թամամ Հովհաննեսյանը պարգևատրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով: