Նորություններ

Մեկնարկեց «Թուրինի գործընթաց՝ Հայաստան» աշխատաժողովը

Ս.թ. ապրիլի 15-ին «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) բովանդակային և ֆինանսական աջակցությամբ, համագործակցելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում կազմակերպեց «Թուրինի գործընթաց՝ Հայաստան» մեկնարկային աշխատաժողովը:

Միջոցառման ընթացքում Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Վինսենթ ՄքԲրայդը և ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմենուհի Պողոսյանը, ով նաև Թուրինի գործընթացի համակարգողն է, ներկայացրեցին Հայաստանում Թուրինի գործընթացի պատմական ակնարկը՝ սկսած 2010թ., և  Թուրինի գործընթաց 2016/17թթ. ներածությունն ու զեկույցի կառուցվածքային փոփոխությունները:

           

Միջոցառման մասնակիցները, ովքեր համապատասխան նախարարությունների և գործակալությունների, սոցիալական գործընկեր և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ էին, բաժանվեցին 3 աշխատանքային խմբերի (ԱԽ) Թուրինի գործընթաց ուղեցույցի հիման վրա Վինենթ ՄքԲրայդի կողմից նախապես մշակված համառոտ հարցադրումները քննարկելու նպատակով: ԱՇ-ները համաբերում էին Հայաստանի գործատուների հանրապետական միության փոխնախագահ Շուշանիկ Բարսեղյանը, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկը Գասպարյանը և Զբաղվածության պետական գործակալության բաժնի պետ Վահագն Հովհաննիսյանը: Միջոցառման վերջում մասնակիցներին ներկայացվեցին նաև «Թուրինի գործընթաց՝ Հայաստան 2016» զեկույցի մշակման հետագա քայլերը և աշխատանքային ծրագրի ժամանակացույցը: