ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) կողմից նախատեսվում է կազմակերպել ՄԿՈՒ ոլորտի համար նախատեսվող ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի մշակման և հրատարակման աշխատանքներ:
Ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի ստեղծման հայտերը (թղթային և էլեկտրոնային տարբերակով) ներկայացվում են ՄԿՈՒԶԱԿ.
-
Հայտում նշվում են ուսումնական նյութի անվանումը, հեղինակը (հեղինակային կազմ), բովանդակության համառոտ նկարագրությունը և առաջարկի հիմնավորումը:
-
Դիմում-առաջարկները մինչև սույն թվականի մարտի 1-ը կարող են ներկայացվել ՄԿՈՒԶԱԿ՝ գրության բնօրինակով կամ էլեկտրոնային հասցեով՝ [email protected], գրության PDF տարբերակով: (ք.Երևան, Տիգրան Մեծի 67, 4-րդ հարկ, 405 սենյակ, հեռ. 57-21-11, համակարգող` Լուսինե Պետրոսյան):
-
Սահմանված ընթացակարգի համաձայն` ձեռնարկների և ուսումնական նյութերի հայտերը ՄԿՈՒԶԱԿ-ը ներկայացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, այնուհետև ՄԿՈՒ զարգացման ազգային խորհրդի կողմից հավանության արժանացած ձեռնարկների և ուսումնական նյութերի ցանկը ներկայացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատմանը:
-
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվելուց հետո ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից կիրականացվեն ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի ստեղծման և հրատարակման աշխատանքները
-
Ուսումնական ձեռնարկներին և ուսումնամեթոդական նյութերին ներկայացվող պահանջները կներկայացվեն ընտրված հեղինակներին` համապատասխան պայմանագրի կնքման ժամանակ:
Անհարկի կրկնություններից խուսափելու համար ստորև ներկայացնում ենք նախորդ տարիներին տպագրված ձեռնարկների ցանկը (տես կցված PDF նյութը):