Նորություններ

Հունաստանի անկախությանը նվիրված միջոցառում

Մարտի 26-ին Հայ-հունական քոլեջի «Զբոսաշրջություն» և «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտությունների ուսանողների մասնակցությամբ կայացավ Հունաստանի անկախության 197-րդ ամյակին նվիրված միջացառում:

Միջոցառման հատուկ հյուրերն էին Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Վրայիլան, փոխդեսպանն ու ուսումնամեթոդական գծով կցորդը:

Հայ-հունական քոլեջը՝ որպես Հայաստանում Հունաստանի մշակույթն ու լեզուն տարածող կրթօջախ, մեծ սիրով և հարգանքով տոնեց 1821թ. հույների անկախացումը և պետականության ստեղծումը:

Օրվա կարգախոսն էր «Ավելի լավ է մեկ ժամվա ազատ կյանք, քան 40 տարի ստրկություն և բանտ»:

Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Վրայիլան հայտնեց իր երախտիքի խոսքերը, իսկ Հայ-հունական քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանը նշեց, որ հպարտ է, որ և´ Հունաստանը և´ Հայաստանը կարողացան նվաճել իրենց ազատությունը, ու այսօր մեր ժողովուրդներն ապրում են անկախ հանրապետություններում: