Նորություններ

«Հունական խոհանոցի կերակրատեսակների պատրաստման տեխնոլոգիա»

2013 թվականի նոյեմբերի 4-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության, հայ-հունական պետական քոլեջը նախնական պայմանավորվածության համաձայն իր հյուրընկալ դռներն էր բացել ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազար դեսպան Իոաննիս Տաղիսի, նրա տիկնոջ Անդրոմախի Մենթզելայի և դեսպանության անդամ Մարիա Ղալանոպուլուի առջև:

 

Այցի նպատակը տիկին  Անդրոմախիի կողմից կազմակերպված «Հունական խոհանոցի կերակրատեսակների պատրաստման տեխնոլոգիա» խորագրով բաց դասի կազմակերպումն էր քոլեջի դասախոսական եւ ուսանողական կազմի համար: Հյուրերին քոլեջի ուսանողներն ընդունեցին հունական երգ ու պարով, ներկայացվեց Հունաստանի պատմությունն ու հայ եւ հույն ժողովուրդների մշակութային ընդհանրությունները, որից հետո դեսպանի կինը և տիկին Մարիան քոլեջի սննդի լաբորատորիայում ուսանողներին եւ դասախոսներին ներկայացրեցին հունական կերակրատեսակների պատրաստման տեխնոլոգիան, պատրաստեցին հունական նախուտեստներ, հիմնական կերակրատեսակներ, աղանդեր, որոնք համտեսվեցին քոլեջի Արարատ սրահում:

Այցի շրջանակներում դեսպանի հետ քննարկվեցին քոլեջի և Հունաստանի համանուն ուսումնական հաստատությունների հետ հետագա համագործակցության քայլերը, գարնանը քոլեջի պատվիրակության կազմում դեպի Հունաստան ուսանողների այցելության հնարավորությունները:

Հանդիպման վերջում որոշվեց հաջորդ միջոցառումը նվիրել հունական երգի և պարի ցուցադրմանը: