Նորություններ

Հմտություններ հանուն իմաստալից կյանքի

«Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և Էստոնիայի Ախտմեի դպրոցի միջև հաստատված համագործակցության շրջանակներում Եվրոպական Միության “Youth in Action” հիմնադրամի կողմից կազմակերպված “International exchange “Skills for meaningful life” առողջական որոշակի խնդիրներ ունեցող ուսանողների համար կազմակերպված միջազգային ուսանողական ճամբարին մասնակցելու նպատակով 2013թ. մայիսի 11-ից 19-ը Էստոնիայի Հանրապետություն էին ժամանել «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դասախոսները և ուսանողները:

Ծրագրին մասնակցում էին ներկայացուցիչներ Էստոնիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆինլանդիայից և Հայաստանից: Հայաստանը ներկայացնում էին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետակա քոլեջի երկու դասախոսներ և վեց ուսանողներ: Նախագծի նպատակն էր իրականացնել երիտասարդների միջեւ փորձի փոխանակում, ինչպես նաև առողջ սննդի և ապրելակերպի ուսուցում: Յուրաքանչյուր օր սկսվում էր առավոտյան նախավարժանքով, այնուհետև երեխաները բաժանվում էին խմբերի և կատարում թիմային տարբեր աշխատանքներ՝ ազգային խոհանոցի ներկայացում, սպորտային վարժանքների կատարում բնության գրկում և պարամունքներ դասարաններում:

Օրվա երկրորդ կեսին յուրաքանչյուր երկրի թիմը ներկայացնում էր իր ուսումնական հաստատությունը, ազգային մշակույթը, սովորույթները: Ծրագրի ընթացքում կազմակերպվեց այցելություն Պիառնուի մասնագիտական ուսումնական կենտրոնջ, որտեղ նախագծի մասնակիցները ծանոթացան Էստոնիայի ուսումնական համակարգին: Մասնակիցները նաև մասնակցեցին անտառի օրվան նվիրված մրցույթին: Մեկ օր Տիխեմեցայի քոլեջի դասախոսները դասեր անցկացրեցին ծրագրի մասնակից երեխաների հետ: Վերջին օրը կազմակերպվեց հրաժեշտի երեկո, որն անցավ շատ հաճելի և ուրախ: