Նորություններ

Հիշեցում՝ 2017թ. Իրականացվող վերապատրաստման դասընթացների վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 29-ի N 1058-Ն հրամանով հաստատվել է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների  դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման կարգը», որի 13-րդ կետի համաձայն՝ տնօրենը, տվյալ տարվա մինչև հունվարի 30-ը ներառյալ, մանկավարժական աշխատողների 20%-ի անվանացանկ /զբաղեցրած պաշտոնը, կոնտակտային տվյալները/ ներկայացնում է վերապատրաստող կազմակերպություն՝ ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոն: