Նորություններ

Հանդիպում ՀՀ Կրթության և գիտության նախարարի հետ

Այսօր ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է «Աշխարհի Հմտություններ»-2015 միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակությանը: «Աշխարհի Հմտություններ» 43-րդ մրցույթը, որն ի դեպ առաջին անգամ է անցկացվում Լատինական Ամերկայում, կկայանա օգոստոսի 11-16-ին` Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում:  Ներկայումս Աշխարհի հմտություններին անդամակցում է 75 երկիր, որոնցից 62-ը մասնակցելու են մրցույթին, իսկ 59-ը` մրցելու:

 

 

Հայաստանի Հանրապետությունը 2012 թվականից դարձել է «Աշխարհի Հմտություններ» միջազգային կազմակերպության անդամ: Հայաստանի ազգային թիմը (մասնակցությամբ քոլեջների ուսանողների) առաջին անգամ մասնակցել է 2013թ. Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած «Աշխարհի Հմտություններ» 42-րդ մրցույթին՝ ոսկերչություն, նորաձևության տեխնոլոգիա և խոհարարություն մասնագիտությունների գծով:

«Աշխարհի Հմտություններ» 43-րդ մրցույթին Հայաստանի թիմը կներկայանա հետևյալ մասնագիտություններով՝ մեխատրոնիկա, ՏՏ ցանցային համակարգերի կառավարում և ոսկերչություն:

Հայաստանյան թիմի մասնակցության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

Նախարարի հետ հանդիպմանը մասնակցում էր նաև GIZ կազմակերպության WS Armenia ծրագրի համակարգող Յուլիա Ստակյանը: Այս կազմակերպությունը հոգում է թիմի տրանսպորտային ծախսերը:

Նախարարը հաջողություն մաղթեց մրցույթի մասնակիցներին: