Միջազգային համագործակցության շրջանակներում Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի պատվիրակությունը՝ տնօրեն Ա. Ղազարյանի գլխավորությամբ ս.թ. նոյեմբերի 25-ից դեկտեմերի 2-ը փոխադարձ այց կատարեց Էստոնիայի Հանրապետություն:
Պատվիրակությունը հանդիպեց էստոնացի գործընկերներին, եղավ Վալգայի միջին մասնագիտական ուսումնական կենտրոնում, Իդա-Վիրումաա միջին մասնագիտական ուսումնական կենտրոնի երեք մասնաճյուղերում (Ք. Սիլլամյաե, ք. Նարվա և ք. Իխվի), որոնց հետ քոլեջը համագործակցում շուրջ 10 տարի:
Պատվիրակությունը փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում այցելեց նաև Տարտուի միջին մասնագիտական ուսումնական կենտրոն և Տարտուի համալսարան, որտեղ սովորել է հայ անվանի գրող, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խ. Աբովյանը:
Այցի շրջանակներում քննարկվեց հետագա համագործակցության ուղիները, այցերի ժամկետները: Համաձայնություն ձեռք բերվեց 2018 թվականի մայիսին Հայ-հունական քոլեջի ուսանողների և դասախոսների մասնագիտական պրակտիկան անցկացնել Էստոնիայի Հանրապետության Վալգա և Իդա-Վիրումաա միջին մասնագիտական ուսումնական կենտրոններում: