2012 հոկտեմբերի 2-8-ը ՀՀ պատվիրակությունը մասնակցել է EuroSkills2012 /Եվրոհմտություններ/ միջազգային մրցույթին` որպես դիտորդ: Հայաստանը ,Վրաստանը և ՌԴ-ը առաջին անգամ կմասնակցեն WorldSkills2013-ին Լայպցիգում կայանալիք մրցույթին, որն անցկացվելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հովանու ներքո:
Հայաստանի WorldSkills-ին անդամությունը հաստատվել է 2012 թվականին, որի մասին հավաստագիրը կտրվի WorldSkills2013-ին` Լայպցիգում: Հայաստանը կներկայանա երեք մասնագիտություններով`խոհարարություն, նորաձևություն, ոսկերչություն: Լայպցիգ կմեկնեն ՄԿՈՒ հաստատությունների այն ուսանողները, ովքեր հաղթող են ճանաչվել մրցույթի ազգային փուլում: