Նորություններ

Հայաստանի հմտությունները հյուրընկալվել է Փարիզում

2019թ-ի  Համաշխարհային հմտություներ մրցույթը հյուրընկալելու համար հայտ են ներկայացրել Ֆրանսիան, Ռուսաստանը և Բելգիան:

Մրցույթի կազմակերպման շրջանակներում Ֆրանսիայի Համաշխարհային հմտություններ կազմակերպության նախագահ Ժերար Լարշեի հրավերով Հայաստանի հմտությունների տեխնիկական պատվիրակ Լիլիթ Պետրոսյանը՝ շուրջ 40 երկրների պատվիրակների հետ,  եռօրյա այցով մեկնել էր  Ֆրանսիա:

Այցի նպատակն էր ծանոթանալ ֆրանսիական կողմի պատրաստվածությանը 2019թ-ին Համաշխարհային հմտություններ մրցույթը հյուրընկալելու համար:

Այցի շրջանակում պատվիրակներն այցելեցին մի շարք վայրեր՝ ներառյալ Ելիսեյան պալատ, որտեղ նրանց ընդունել և ողջունել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Լյուքսեմբուրգյան պալատ, որտեղ պատվիրակությունը հանդիպել է Սենատի նախագահին, Փարիզի քաղաքապետարան, որտեղ հյուրերին ընդունել է Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն:

Ծրագրի շրջանակներում ֆրանսիական կողմը կազմակերպեց նաև շրջագայություն Փարիզում` հյուրերին ծանոթացնելով քաղաքի հայտնի պատմամշակութային կոթողներին: