Նորություններ

«Համեղ հանդիպում» Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում

Դեկտեմբերի 2-ին Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի «Խոհարարական գործ» մասնագիտությամբ սովորողների համար կրկին «տոն» էր.  քոլեջի հյուրերն էին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության անդամներ Գարիկ Գևորգյանն ու Ռուբեն Պողոսյանը` նախագահ Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ:

Արդեն իսկ Ճանաչում ունեցող խոհարարների և քոլեջի ուսանողների՝ ապագա խոհարարների, միջև նախ ծավալվեց մասնագիտական, ճանաչողական զրույց, ինչի ընթացքում հյուրերը ներկայացրեցին «Խոհարար» մասնագիտության կարևորությունն ու հայկական խոհանոցի առանձնահատկությունները, պատմեցին իրենց կողմից հայկական խոհանոցն ու ավանդույթները վերջերս Թուրքմենիայում, Արգենտինայում և Մոսկվայում ներկայացրած ծրագրի մասին:

Այնուհետև հաջորդեց  հանդիպման ամենասպասված հատվածը՝ «Վարպետության դասեր» հայաստանյան առաջատար շեֆ-խոհարարների կողմից: Ապագա խոհարարներին ընձեռված էր բացառիկ հնարավորություն` մոտիկից ծանոթանալու հայկական հարուստ և յուրահատուկ խոհանոցի երեք ավանդական ճաշատեսակների պատրաստմանը:

Մասնագետ-խոհարարների այցելությունը քոլեջ և վարպետության դասերի անցկացումն անջնջելի տպավորություններ թողեցին պատանի խոհարարների մոտ: Եվս մեկ քայլ կատարվեց մասնագիտական գիտելիքների կատարելագործման ու հմտությունների զարգացման ուղղությամբ,  ինչը, վստահաբար, կունենա շարունակություն:

At first future cooks (students) and the guests talked about the importance of “Cook” specialty as well as peculiarities of Armenian Cuisine. The guests also spoke about the project when they had represented Armenian Cuisine in Middle Asia, Argentina and Moscow.