Նորություններ

Կարիերայի օր-տոնավաճառ

Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը» «Վորլդ-Վիժն» Հայաստանի աջակցությամբ սեպտեմբերի 28-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքում կազմակերպել էին Կարիերայի օր. «Մասնագիտական կողմնորոշում, կրթություն, կամավորություն» խորագրով:

Միջոցառման նպատակն էր աջակցել Երևանի`մասնավորապես Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 14-16 տարեկան դեռահասների մասնագիտական կողմնորոշմանն ու կարիերայի ընտրությանը, կրթություն և ուսուցում ստանալու հնարավորությունների բացահայտմանը:

Մասնակցում էին 10-ից ավելի ՄԿՈՒ հաստատությունների ու բուհերի կարիերայի կենտրոններ, որոնք կներկայացնեն իրենց հաստատությունում մասնագիտական կրթություն և ուսուցում ստանալու հնարավորությունները, մասնագիտություններն ու որակավորումները, ընդունելության պայմանները: Անցկացվեցին նաև «Կրթությունից աշխատաշուկա» թեմայով դասընթացներ, վարպետաց դասեր:

Կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանի խոսքով` նմանատիպ միջոցառումների արդյունքում դեռահասները կկարևորեն մասնագիտության գիտակցված ընտրությունը, կմեծանա ՄԿՈՒ հաստատությունների մրցունակությունը և դիմորդների ներգրավվածությունը մասնագիտական կողմնորոշման գործընթացում: