2013 թվականի հոկտեմբերի 28-ից Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության, հայ-հունական պետական քոլեջում մեկնարկեց ՀՀ կրթության և գիտության նախարարության և ֆրանսիական GREF կազմակերպության կողմից կազմակերպված խոհարարության գծով 1 շաբաթյա վարպետության դասընթացը, որն իրականացվում է Ֆրանսիայից ժամանած մասնագետի կողմից:
Դասընթացին մասնակցում են ՀՀ ՄԿՈՒ 10 հաստատություններից թեկնածուներ, ովքեր հնարավորություն ունեն ծանոթանալու Ֆրանսիայում խոհարարության դասավանդման բնագավառում կիրառվող մեթոդներին, ինչպես նաև կատարելու փորձի փոխանակում ֆրանսիացի փորձագետ-դասախոսի հետ:
Դասընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով: Ծանոթանալով կերակրատեսակների պատրաստման բաղադրատոմսերին՝ դասախոսները տեղում պատրաստում են կերակրատեսակներ: