Նորություններ

Խոհարարի Տոն

Հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Խոհարարի միջազգային օր :

Խոհարարի օրը և դրան նախորդող համի շաբաթը մեծ խանդավառությամբ նշվեց «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամում:

Կարի արտադրության տեխնոլոգիա բաժնի ուսանողները պատրաստել էին հետաքրքիր շնորհանդես շոկոլադի մասին՝ ներկայացնելով շոկոլադե հագուստներ և հանրահայտ շոկոլադե պոդիումներ, իսկ կենտրոնի ֆրանսերենի դասախոս Սոնա Տերտերյանը պատմեց իր եվրոպական շրջագայության ժամանակ Բելգիայի շոկոլադի թանգարան կատարած այցելության մասին:

Շաբաթը հագեցած էր նաև ֆիլմի դիտումով և մասնագիտական քննարկումներով «Խոհարարական գործ» մասնագիտության բոլոր խմբերի միջև:

Ողջ շաբաթվա ընթացքում խոհարարները կազմակերպեցին իրենց պատրաստած համեղ ուտեստների հյուրասիրությունը կենտրոնի ուսանողների համար: