«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանիայի Դաշնության Մեկլենբուրգ-Ֆորպոմերանիա Դաշնային տարածաշրջանային էկոնոմիկայի ուսումնական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում իրականացնում է գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)–համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում երիտասարդների զբաղվածության խթանմանը՝ աջակցություն ցուցաբերելով նրանց մասնագիտական կրթության ընտրության կողմնորոշմանը, նպաստել աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը միջին մասնագիտական կրթության միջոցով։
Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում 2021թ․ին ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ձեռնարկվեց խոհարարական գրքի ստեղծման մրցույթ՝ «Համեղ, առողջ, յուրահատուկ և անվտանգ սնունդ» խորագրով՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների շրջանում։
Մրցույթի նպատակն էր բարձրացնել երիտասարդների հետաքրքրությունը խոհարարի մասնագիտության նկատմամբ և նպաստել մասնագիտական կողմնորոշմանը․ ինչպես նաև մասնակիցների կողմից ներկայացված լավագույն ուտեստների բաղադրատոմսերից ստեղծել խոհարարական գիրք, որը հետագայում կարող է հանդիսանալ օժանդակ ձեռնարկ խոհարարի մասնագիտության բաժնի ուսանողների համար:
ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մրցույթին կարող էին մասնակցել 14-24 տարեկան այն երիտասարդները/ուսանողներն ու աշակերտները, ովքեր ստեղծարար (կրեատիվ) են և կարող են ներկայացնել նոր, յուրահատուկ ուտեստների բաղադրատոմսեր։ Մրցույթին մասնակցությունը կարող էր լինել ինչպես անհատական, այնպես էլ խմբային։
Մրցույթն անցկացվում էր 3 անվանակարգերում՝
«ԱՌՈՂՋ բաղադրատոմս»
«ԱՆՎՏԱՆԳ բաղադրատոմս»
«ՀԱՄԵՂ բաղադրատոմս»
- Ցանկացողները կարող էին մասնակցել բոլոր անվանակարգերում՝ ներկայացնելով մեկական բաղադրատոմս։
- Ուտեստները պետք է լինեին մասնակցի/մասնակիցների խմբի անձնական ստեղծագործությունը՝ հեղինակային բաղադրատոմսով պատրաստված ուտեստ կամ հայտնի բաղադրատոմսի յուրատեսակ փոփոխված տարբերակը:
- Մասնակիցները պետք է ներկայացնեին յուրաքանչյուր ուտեստի պատրաստման փուլային/քայլ առ քայլ նկարագրությունը՝ լուսանկարներով։
- Պետք էր նշել յուրաքանչյուր ներկայացվող ուտեստի.
— տեսակը և անվանումը,
— ուտեստի նկարագրությունը՝ 1-2 պարբերությամբ,
— ուտեստի բաղադրատոմսը՝ շարադրված հայերեն,
— բաղադրիչների ցանկը՝ ըստ 1 բաժնի համար անհրաժեշտ չափաքանակի,
— ուտեստի պատրաստման գործընթացի փուլային/քայլ առ քայլ լուսանկարչական նկարագրությունը՝ առնվազն 3 և ոչ ավելի, քան 9 լուսանկար։
Մրցույթի մասնակցության համար ներկայացված նյութերի գնահատումը և հաղթողների ընտրությունը կայացրեց մրցութային հանձնաժողովը ս․թ․ օգոստոսի 17-ին։ Մրցութային հանձնաժողովը կազմված էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Միջին մասնագիտական կրթության ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈւԶԱԿ), «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի, գործատուի և ՄԿՈւ հաստատության ներկայացուցիչներից.
- Մարինե Ժամկոչյան, ԲԿԳ հիմնադրամի նախագահ, գերմանական «ՄԿՈՒ-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար,
- Տաթևիկ Գասպարյան, ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն
- Գոհարիկ Խաչատրյան ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի գլխավոր մասնագետ,
- Արմենուհի Խաչատրյան, «Բլիզարդ» ՍՊԸ հիմնադիր,
- Էլիզա Վելյան, Երևանի համար 1 արհեստագործական պետական ուսումնարանի արտադրական ուսուցման վարպետ։
Մրցույթին մասնակցեցին 8 ՄԿՈւ հաստատությունների 52 ուսանողներ տարբեր մարզերից։
Մրցույթին մասնակցած ՄԿՈւ հաստատություններն են.
- Արարատի պետական քոլեջ, տնօրեն՝ Գասպարյան Էլլա,
- Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ, տնօրեն՝ Վարդանյան Իսկուհի,
- Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան, տնօրեն՝ Ահարոնյան Քնարիկ,
- Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ, տնօրեն՝ Ղազարյան Արթուր,
- Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ, տնօրեն՝ Հայրապետյան Կառլեն,
- Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան, տնօրեն՝ Սարիբեկյան Անդրանիկ,
- Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ, տնօրենի ժ/պ՝ Խուրշուդյան Անուշ,
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի քոլեջ, տնօրեն՝ Լոքյան Արևիկ։
Ուսումնասիրելով մրցույթին ներկայացված նյութերը՝ մրցութային հանձնաժողովը կատարեց գնահատում և արդյունքների մասին կազմեց արձանագրություն։
Գնահատումն իրականացվեց ըստ անվանակարգերի, նախապես մշակված չափորոշիչներով՝ 5 բալանոց գնահատման համակարգով, որտեղ 5-ը ամենաբարձրն էր, 1-ը՝ ամենացածրը։
Մրցութային անվանակարգերն են՝
«ԱՆՎՏԱՆԳ բաղադրատոմս»,
«ԱՌՈՂՋ բաղադրատոմս»,
«ՀԱՄԵՂ բաղադրատոմս»։
Սահմանվեցի հաղթողների ԱՌԱՋԻՆ, ԵՐԿՐՈՐԴ, ԵՐՐՈՐԴ տեղ մրցանակներ։
Ս․թ․սեպտեմբերի 07-ին, Էրեբունի Պլազա Բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Համեղ, առողջ, յուրահատուկ և անվտանգ սնունդ» խորագրով խոհարարական գրքի ստեղծման մրցույթի արդյունքների ներկայացման և հաղթողների պարգևատրման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էր նաև Գերմանիայի Դաշնության «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)–համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ «ՄԿՈւ–համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Մարինե Ժամկոչյանը՝ նշելով, որ միջին մասնագիտական կրթությանը նվիրված տարբեր մրցույթների կազմակերպումը ՄԿՈւ հաստատությունների ուսանողների, ինչպես նաև դպրոցների աշակերտների համար, դարձել է ծրագրի կողմից իրականացվող միջոցառումների կարևոր բաղադրիչներից մեկը։
Մրցույթին մասնակից երիտասարդներին ողջունեց տիկին Ֆոկը՝ կարևորելով երիտասարդների շրջանում մասնագիտական կրթության խրախուսմանն ու կողմնորոշմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը։
Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց մրցույթի կազմակերպման ընթացակարգը և մրցույթին մասնակից ՄԿՈւ հաստատություններին։ Այնուհետև կատարվեց մրցանակների հանձնում։
Ըստ անվանակարգերի՝ մրցութային հանձնաժողովի կողմից հաղթողներ ճանաչվեցին․
«ԱՆՎՏԱՆԳ բաղադրատոմս»- Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի 4-րդ թիմը՝ Մարդոյան Գրիգոր և Նալբանդյան Սամվել, -«Կարմիր աղցան» մրգաբանջարեղենային աղցանի բաղադրատոմսով,
«ԱՌՈՂՋ բաղադրատոմս»- Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանի 1-ին թիմը՝ Զոզանյան Արման, Հունանյան Հենրիկ և Սարգսյան Վահե, — «Թանապուր» և «Փոխինձ կամ փոխինդ» բաղադրատոմսերով,
«ՀԱՄԵՂ բաղադրատոմս»- Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի թիմը՝ Զարգարյան Լևոն, Գրիգորյան Հունան, Հովհաննիսյան Ռոբերտ, Անդրեասյան Հրաչյա, -«Աղցան Սևան», «Անտառային գեղեցկուհի», «Ավելուկով ռոլ», «Թխվածք նրբաբլիթներով», «Իշխան Կոտայք», «Խոզի տապակա «Եղեգնաձոր», «Ղափամա սերկևիլով», «Պաշտետ Միքս», «Պրոֆիտրոլ «Միքս» բաղադրատոմսերով։
Ըստ միավորների հանրագումարի՝ սահմանված տեղերի հաղթողներ ճանաչվեցին․
ԱՌԱՋԻՆ ՏԵՂ- Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը
ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂ- Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը
ԵՐՐՈՐԴ ՏԵՂ- Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանը
Տրվեցին խրախուսական մրցանակներ հետևյալ անվանակարգերում.
- ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ- Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի ուսանողներ՝ Եղոյան Մասիս և Հովսեփյան Վանիկ, -«Տապակած ձուկ մոլեկուլյար ձևավորմամբ» բադաղրատոմսով,
- ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԱՄԱԿՐԱՆՔ- Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի ուսանող՝ Թովմասյան Գևորգ, — «Մրգային տորթ» բաղադրատոմսով,
- ԺՅՈՒՐԻԻ ԱՆԱԿՆԿԱԼ ՄՐՑԱՆԱԿ- Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներ՝ Խաչատրյան Տաթև, Պետրոսյան Գասպար, Հակոբյան Լյուսյա և Հարությունյան Համբարձում, — «Անակնկալ նավակ» բաղադրատոմսով,
- ԺՅՈՒՐԻԻ ՀԱՄԱԿՐԱՆՔ- Արարատի պետական քոլեջի ուսանողներ՝ Ղարիբյան Թամարա, — «Շոկոլադ», «Բանջարեղենային աղցան», «Բանջարեղենով, հորթի մսով տապակա», «Լցոնած ծիծակ» բացադրատոմսերով,
- ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ- Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի ոսանողներ՝ Մկրտչյան Աստղիկ, Մնացականյան Գեղեցիկ, Պետրոսյան Նարինե, Վարդանյան Արաքսյա, Գևորգյան Մանուկ և Պողոսյան Աշոտ, — «Լինում է, չի լինում» բաղադրատոմսով,
- ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի քոլեջի ուսանողներ՝ Քոսյան Էդմոնդ, Բաղդասարյան Մերի, Սարդարյան Մանե և Ծատուրյան Ինեսա, -«Աղցան սալորաչրով» և «Կոկտեյլ էսկիմո» բաղադրատոմսերով։
Մրցույթի բոլոր մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր և նվերներ։
«ԱՆՎՏԱՆԳ բաղադրատոմս», «ԱՌՈՂՋ բաղադրատոմս» և «ՀԱՄԵՂ բաղադրատոմս» անվանակարգերում հաղթող բաղադրատոմսերի հեղինակ ուսանողների համար կազմակերպվեց Վարպետաց դաս՝ «DargettBrewpub»-ի շեֆ խոհարարի կողմից։
Գործատուի կողմից, որպես «Գործատուի համակրանք», մրցանակ շնորհվեց նաև «Բլիզարդ» քեյթրինգային ծառայություն իրականացնող ընկերության կողմից։
Խրախուսական մրցանակներ շնորհվեցին մրցույթի բոլոր մասնակիցներին։
Իրենց տպավորություններով կիսվեցին մրցույթին մասնակից ուսանողներն ու ՄԿՈւ հաստատությունների տնօրենները։
Վարպետաց դասից հետո հինգ ուսանողներ աշխատանքի առաջարկ ստացան շեֆ խոհարարի կողմից։