Նորություններ

Ընկերությունների գործունեությունը COVID-19 համավարակի պայմաններում

Ս.թ. սեպտեմբերի 11-ին Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն» ծրագրի շրջանակներում «Բիզնես և կրթություն  գործընկերություն» հիմնադրամի կողմից կազմակերպվեց աշխատանքային հանդիպում կին գործարարների հետ, որի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ «Ընկերությունների գործունեությունը COVID-19  համավարակի պայմաններում» և «Ընկերությունների և ՄԿՈւ հաստատությունների համագործակցության դերը մասնագետների պատրաստման գործում»   թեմաների շուրջ:

       

Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի գործարար կանայք, որոնք ներկայացնում էին արտադրության և ծառայությունների տարբեր ոլորտներ, այդ թվում՝ կարի, կոշիկի, արծաթյա զարդերի, խմորեղենի, հրուշակեղենի, բնական բուսական յուղերի արտադրություն, ինչպես նաև հյուրասիրությունների կազմակերպում, բժշկական ծառայությունների տրամադրում: Խմբային քննարկումների ընթացքում ակտիվորեն  քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների մասնագիտական մակարդակի և նրա համամապատասխանությանը աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին և գործատուների ակնկալիքներին, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների և գործարար համայնքի համագործակցության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, գործարարների դերը Հայաստանում ԱՀՈՒ արդյունավետ ներդրման գործում և այլն: Հանդիպումը նպատակ էր հետապնդում նաև նոր գործընկերների ներգրավումը Բիզնես և կրթություն գործընկերություն հիմնադրամի, ինչպես նաև ՄԿՈՒ-համագործակցություն ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներում  և ակտիվ գործողություններում։