«Էլեկտրոնային ուսուցում ներածություն» թեմայով առցանց վերապատրաստման դասընթացներ
Մենք կազմակերպեցինք և անցկացրեցինք «Էլեկտրոնային ուսուցում ներածություն» թեմայով վերապատրաստման առցանց դասընթացներ` ՄԿՈՒ ոլորտի ղեկավարների և դասավանդողների համար: Ընդհանուր առմամբ մասնակցեցին 158 ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչներ, որոնց ներկայացվեց կրթական տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները և ՀՀ-ում առկա էլեկտրոնային ուսուցման փորձը, ինչպես նաև էլեկտրոնային ուսուցում կազմակերպման և իրականացման անհրաժեշտ քայլերը:
Միաժամանակ անցկացվեցին առցանց հանդիպում-քննարկումներ` առաջնային հրատապության և մասնակիցներին առավել հետաքրքրող հարցերի շուրջ:
Մասնավորապես առցանց հանդիպումների ընթացքում տեղի է ունեցել ներկայացում` հեռավար ուսուցման ռազմավարության մշակման, թիմի ձևավորման, ուսումնամեթոդական ձևավորման, բովանդակության մշակման և առցանց դասավանդման վերաբերյալ:
Քննարկվել են հեռավար ուսուցում կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսների, ՏՏ ընտրության և կիրառման, թիրախ խմբի ձևավորման, մոտիվացիոն մեթոդների, առցանց հաղորդակցման գործիքների, հաղորդակցման էթիկայի և գնահատման մեխանիզմները, ինչպես նաև մասնակիցների կողմից բարձրացված հարցերը, հատկապես ուղղված` ուսումնական և արտադրական պրակտիկաների անցկացման մեխանիզմները (պրակտիկաները այլ գործատուների մոտ անցկացնելու բժշկական մասնագիտությունների դեպքում), իրավական կարգավորմանը, առցանց ամփոփիչ գնահատմանը:
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում գործող հեռավար ուսուցման ոլորտը կարգավորող իրավական ակտերին և դրանց արդիականացմանը, փոփոխությունների կառավարմանը և կրթական չափորոշիչներին` հեռավար ուսուցման տեսանկյունից։ Կարևորվել է նաև ՄԿՈՒ ոլորտում հեռավար ուսուցման ներդրումը, հատկապես ինստիտուցիոնալ մակարդակում` համապատասխան իրավական և նորմատիվ փաստաթղթերի առկայությամբ:
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության համար և հայտնում ենք մեր պատրաստակամությունը` շարունակելու խորհրդատվական աջակցություն ցուցաբերել ՄԿՈՒ ոլորտի մասնագետներին` թեմատիկ վեբինարների միջոցով: