2017թ. մայիսի 20-ին ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ համայնքում կազմակերպված «Ուդուլի» տոլմայի համահայկական 7-րդ փառատոնից հաղթանակած վերադարձան Երևանի №6 արհեստագործական պետական ուսումնարանի խոհարարական խմբերի սովորողներն ու վարպետները:
Փառատոնին մասնակցում էին ռեստորանային համալիրներ, հասարակական կազմակերպություններ, հանրային սննդի կետեր:
Խստապահանջ հանձնաժողովի և այցելուների կողմից մասնակիցների ակտիվ մասնակցությամբ, հետաքրքիր մտահաղացումներով և մասնագիտական խորը գիտելիքներով առանձնահատուկ ուշադրության է արժանացել թիվ 6 ուսումնարանը:
Ուսումնարանն արժանացել է փառատոնի «Բացարձակ Հաղթողի» կոչման և պարգևատրվել է ոսկե մեդալով: